«Հյուսիս-հարավ»-ի «Տրանշ-1» հատվածում չգերազանցել արագությունը 100-110կմ/ժ-ը. ՊՈԱԿ-ի տնօրենի կոչը
Այսօրվանից գործում է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհային միջանցքի առաջին հատվածի (Տրանշ 1)՝ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածների երկկողմանի երթևեկությունը: Այդ հատվածներում արագությունը սահմանված է նախագծային 100-110կմ/ժ:
«Հյուսիս-հարավ» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Սարգսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ այդ արագությունը սահմանված է նախագծով, այս ճանապարահատվածներում արագընթացությունն առավել բարձրացնելու մասին հատուկ որոշում ընդունված չէ:
«Երթևեկության անվտանգության մի քանի միջոցառումներ ձեռնարկելով՝ այս ճանապարահատվածի արագությունը կարելի է հասնել մինչև 120-130 կմ/ժ-ի»,- նշեց նա:
Ա.Սարգսյանն ամանորյա տոներին ընդառաջ կոչ արեց վարորդներին լինել առավել զգույշ. «Անկախ ձեզանից կարող եք մինչև 200 կմ/ժ արագության քաշել մեքենան այս հատվածներում: Չգերազանցել արագությունը սահմանված 100-110 կմ/ժամից, պահպանել երթեկության կանոնները, ճիշտ օգտագործել այս ճանապարհը»:
Հարակից հրապարակումներ`
- Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի առաջին հատվածն ամբողջությամբ համապատասխանում է միջազգային չափանիշներին
- ՀՀ նախագահը ներկա է եղել «Հյուսիս-հարավ»-ի Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի բացմանը