Հայաստանի պատմության թանգարանը համալրվել է 5600 ցուցանմուշով
Այս տարվա ընթացքում Հայաստանի պատմության թանգարանը համալրվել է ավելի քան 5600 ցուցանմուշով: Panorama.am-ին տեղեկացրեց թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:
Նա նշեց, որ ցուցանմուշները ձեռք են բերվել գնումների միջոցով, նաև նվիրատվություններ են, հիմնական մասը պեղումների ժամանակ հայտնաբերված նյութերն են: Գ.Գրիգորյանն ասաց, որ պեղումների ընթացքում հայտնաբերվել են բրոնզեդարյան ժամանակաշրջանով թվագրվող գտածոներ:
Նշեք, որ 2016 թվականի հունվարի 4-ին, 5-ին և 8-10-ը Թանգարանը բաց կլինի այցելուների համար: Աշխատանքային ժամեր են սահմանվել 12:00-ից մինչև 17:00-ն: