ՇՀԿ-ն կդիտարկի Իրանի լիիրավ անդամակցության հարցը
Շանհայի համագործակցության կազմակերպությունը կդիտարկի կառույցին Իրանի լիիրավ անդամակցության հարցը՝ Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցները վերացնելուց հետո: Հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«ՇՀԿ-ի կազմավորման հիմքերում դրված է այն պայմանը, որ ՄԱԿ պատժամիջոցների ներքո գտնվող երկիրը չի կարող լինել կառույցի լիիրավ անդամ: Կառույցը հաջողություն է մաղթում Իրանին՝ միջուկային ծրագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները ավարտին հասցնելու հարցում, որպեսզի պատժամիջոցների վերացման համար իրավական հիմքերը որքան հնարավոր է շուտ գործածության մեջ դրվեն: Հավատում եմ, որ այդ ամենից հետո կառույցը առանց վարանելու կդիտարկի Իրանին լիիրավ անդամության կարգավիճակ տալու հայտը»,- ասել է ՇՀԿ-ի Գլխավոր քարտուղար Դմիտրի Մեզենցևը:
Վերջինս բարձր է գնահատել կառույցի և Իրանի միջև ծավալված հարաբերությունները հատկապես վերջին 2-3 տարում՝ դրանք անվանելով բարձր որակի և խորքային ռազմավարական հարաբերություններ:
ՇՀԿ-ի Գլխավոր քարտուղարը նաև հիշեցրել է, որ առաջիկայում կառույցի անդամներ են դառնալու Հնդկաստանը և Պակիստանը: Մեզենցևը անդրադարձել է նաև կառույցին անդամակցության Սիրիայի հայտին՝ նշելով, որ հայտը դիտարկելիս պետք է հաշվի առնել այդ երկրում տիրող ներքին իրավիճակը:
Նկատենք, որ Հայաստանը Շանհայի համագործակցության կազմակերպությունում ունի դիտորդ պետության կարգավիճակ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան