Մշակույթ 09:20 29/12/2015 Հայաստան

«Մի Ֆրունզ, մի Հայաստան». Մհեր Մկրտչյանի մահվան օրն է

«Մհեր Մկրտչյանն իր ժողովրդին սովորեցրեց ժպտալ, ծիծաղել, սովորեցրեց կյանքի ծանրությունը թեթևացնել հումորով»,-ասել է դերասան Սոս Սարգսյանը:

Բոլորին ծիծաղեցնող Ֆրունզին  «ուրախ-տխուր մարդ» էին անվանում:

1993 թվականի դեկտեմբերի 29-ին նշանավոր հայ դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, կինոյի և թատրոնի մեծ կատակերգուն հրաժեշտ տվեց կյանքին:

«Ես գիտեմ, որ Մհեր Մկրտչյանի բոլոր տեսակի դերասանական գյուտերը և մանրամասները ծնվում են իր հոգու պահեստից, մի պահեստ, որտեղ նա՝ մանուկ հասակից տպավորվող, զգայուն, խելացի երեխան, պատանին, երիտասարդը, կուտակել է և այժմ շռայլորեն ծախսում է իր արվեստում...»,- ասել է կինոռեժիսոր Հենրիկ Մալյանը:  

Մհեր Մկրտչյանը ծնվել է Գյումրիում 1930 թվականին։ Հայրը ծագումով մշեցի էր, իսկ մայրը՝ վանեցի։
Գյումրիում սովորել է նկարչական ու երաժշտական դպրոցներում, միաժամանակ հաճախել է թատերական ինքնագործ խմբակ։ 1945-46 թվականններին սովորել է Մռավյանի անվան թատրոնին կից ստուդիայում, ավարտելուց հետո, 1947 թվականին ընդգրկվել է նույն թատրոնի հիմնական խմբի մեջ։ Այս թատրոնում Մ.Մկրտչյանը խաղացել է տասնյակից ավելի մեծ ու փոքր դերեր՝ ցուցաբերելով իր տարիքի համար անսովոր վարպետություն։ 1953 թ-ին նա տեղափոխվել է Սունդուկյանի անվան թատրոն, սովորում էր գեղարվեստաթատերական ինստիտուտում (ղեկավար՝ Վ. Վաղարշյան)։

Մհեր Մկրտչյանը եթե «Հայֆիլմում» հաջողությամբ մարմնավորում էր դրամատիկական կերպարներ, ինչպես Նիկոլը («Հին օրերի երգը»), ապա այլ կինոստուդիաները նրան հրավիրում էին բացառապես կատակերգական դերերի համար։ Նա նկարահանվում է «Կովկասի գերուհին», «Այբոլիտ-66», «Միմինո», «Ալի բաբան և քառասուն ավազակները», «Ունայնություն ունայնության» ժապավեններում, որոնցում խաղացված դերակատարումները գնահատվել են պետական բարձր պարգևներով։

Մկրտչյանն արժանացել է ԽՍՀՄ (1978 թ.) և ՀԽՍՀ (1979 թ.) Պետական մրցանակների, պարգևատրվել ՀՀ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով (2001 թ., հետմահու):

«Դերասանը պիտի կարողանա ամեն ինչ խաղալ: Դերասանը ներկայացնում է մարդուն, իսկ մարդու էության մեջ և՜ լաց կա, և՜ ծիծաղ, և՜ հումոր»,- ասել է  Մհեր Մկրտչյանը:

Նա իր բեմական գործունեության ընթացքում խաղաց ամեն ինչ, խաղաց այնպես, որ երբեք հնարավոր չէ մոռանալ նրա կերտած յուրաքանչյուր կերպար՝ լինի թատրոնում, թե կինոյում:

«Մհեր Մկրտչյան ....  Հայ թատրոնի առեղծվածներից մեկը ....  Զարմանահրաշ արտիստ: Նա այն գյումրեցին էր, որ իր մեջ պարփակեց Շերամի վառվող ջիգյարը, Իսահակյանի պոեզիայի խորությունը, Շիրազի ժայթքող սիրտը, Մինասի խիտ ու անսպասելի գույները, Արփաչայի հավերժությունը»,- ասել է ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը:

Սոս Սարգսյանն ու Խորեն Աբրահամյանը` Ֆրունզիկ Մկրտչյանի հուղարկավորության ժամանակ: (աղբյուր՝ charkhchyan.wordpress.com)

«Մի Ֆրունզ, Մի Հայաստան (www.frunzik.com)
ԽԱՀՍ Ժողովրդական արտիստ, Սոս Սարգսյան

Հազար անգամ նրա հետ բեմ եմ բարձրա­ցել, հազար անգամ նրան տեսել բեմում։ Հազար անգամ զարմացել եմ ու մտածել՝ առիթ լինի մի քանի խոսք ասեմ։ Չէ, ինչո՞ւ մի քանիսը։

Հին ընկերության պարտք ու հախով, խաղացած-չխաղացած դերերով, ուրախ-ուրախ օրերի, մինչև տակավին իրար ճանաչելու, մեր անձնականն իրարից չթաքցնելու, իրար վստահելու, խմած ու չխմած, ասված ու չասված կենացների ու էլի հազար բանի իրավունքով ամեն անգամ էլ ուզում եմ Մհերի մասին մի շնորհքով, կարգին բան ասել, չի ստացվում։ Տարիներն իրար հրմշտելով, դեպքերով-դեմքերով, անկարգ ու անհերթ, խառնիխուռն գալիս լցվում են հիշողությանս մեջ։ Դե, արի դասավորիր... Այս ինչքա՜ն բան կա մարդու ապրած օրերում... Մի մարդու հետ, որ քառասուն տարի և ավելի կողք կողքի ապրում ես ու հիմա ցավով գզում, որ նա չկա, մի խորը, մի զարմանալի կարոտ ուզես-չուզես մեջդ ծնվում է։ Եվ մի ծանր թախիծ պատում է հոգիդ։ Օրեր, օրեր...

Հիշում եմ ֆուտբոլի օրերը։ Անհամբեր սպա­սում էինք, խաղ բաց չէինք թողնում, պարտադիր ստադիոնում էինք։ Տոմս դժվարությամբ էինք գտնում ու եթե չէինք գտնում, Ֆրունզը իր հեղինակությամբ մի խումբ դերասաններ հետը ներս էր տանում։ Փակ դուռ չկար նրա առաջ։ Հայ ոստիկանները նրան տեսնելիս զմայլանքից հալվում էին ու... կանաչ ճանապարհ։

—  Անցեք, համեցեք, ընկեր Մկրտչյան... Լուրջ պաշտոնյայի կեցվածքով վստահ կարգադրում էր.
— Սրանք ինձ հետ են, բաց թողեք՝ մեկ, երկու, երեք, չորս... Դու էլ արի. գլուխը խուզած, անծանոթ ու անտոմս մի երեխա էլ վրադիր։

Արևածաղիկ չրթելով՝ լցվում էինք ստադիոն, եթե չունենայինք՝ տասը տեղից հյուրասիրում էին, եթե տոմս չունենայինք՝ տեղերը զիջում էին, իրենք մնում կանգնած, ու այս ամենը նրա համար, որ իրենց կողքին լինի։

Ցուցահանդեսներ էլ բաց չէինք թողնում։ Միշտ խնդրում էի, որ առանց ինձ չգնա, իր հետ հե­տաքրքիր էր։ Իր նկար կարդալն ու մեկնաբանելը ինձ համար շատ բաներ էր բացում։
Այն ջահել օրերին ինչքա՜ն է ինձ խեղճացրել իր Շիրակով։ Թվում էր ու թվարկում՝ քանի նկարիչ, քանի դերասան, քանի գրող, բանաստեղծ, երգիչ ու գուսան են տվել։ Ասում էր.
— Դե, ասա, ձեր Լոռին ի՞նչ է տվել։ Դե թվիր տեսնեմ՝ ովքեր են ձեր մեծ մարդիկ, ձեր արվեստագետները։
Խելքս չէր կտրում, վերջերս եմ գտել պատաս­խանը.
— Հա, շատ եք, լավն եք։ Բայց մենք՝ լոռեցիներս, այդպես չենք կարող, մենք ծանր, դանդաղ­կոտ մարդիկ ենք։ Հազար տարին մեկ մեր ազգի համար ծնում ենք մի... Թումանյան Հովհաննես... Բա', ախպեր ջան, էս էլ իմ ուշացած պատասխա­նը քեզ։
Դա քիչ էր, ինձ էլ ձեռք էր առնում.
— Դե, մալակտնի դպրոց ավարտած, հայերեն էս երգը երգի...
Ու երգում էր համով, հոտով։ Նախանձում էի։
Մեկ-մեկ էլ խղճահարվում, ասում էր.
- Արի սովորեցնեմ։

1950-ական թվականների սկգբին գրեթե միա­ժամանակ մի մեծ խումբ երիտասարդներով կա­րելի է ասել գրոհեցինք մայր թատրոն։ Եվ ահա «Նույն հարկի տակ» ներկայացման մեջ Մհերը իր փոքրիկ անխոս դերի համար ստանում է հատուկ մրցանակ՝ որպես լավագույն դերակատարներից մեկը։

Ֆրունզը չէր մտորել, չէր ընտրել իր կյանքի ու­ղին։ Նա ի վերուստ նշանակված էր այդ գործին և տաղանդի հզորությունը գիտակցելով՝ խիզախ մարտիկի նման նետվում էր առաջ։ Դերասան էր ոտքից գլուխ, բեմում՝ տեր ու տիրական։ Թատրո­նը նրա տարերքն էր, նա պիտի մնար թատրոնում, նա պիտի լիներ թատրոնում։ Թատրոն էր ոտքից գլուխ, գրիմոտ, վտշոտ, դեկորացիայի հոտ էր գա­լիս, թատրոնի հոտ էր գալիս վրայից։ Մարդ, որը ծնվել էր բեմի համար։ Եթե ոտքը դնում էր բեմ, այլևս հարց չուներ, խնդիր չուներ։

Բեմում բռնկվում էր, ինքնամոռացության աստիճանի տրվում իր գործին։ Բեմի վրա իրեն զգում էր անսահման երջանիկ։ Հանճարեղ մարդ էր։

«Հայֆիլմ» կինոստուդիայի ձայնագրման խցերում քանի-քանի գիշերներ ենք լուսացրել՝ կրկնօրինակելով մեկը մյուսից անպետք ֆիլմեր։ Ծանր ներկայացումներից հետո վազում էինք ստուդիա՝ մի քանի կոպեկ աշխատելու։ Ինչքա՜ն առողջության ենք քայքայել։ Հոգնած, հաճախ կիսաքաղց՝ մեզ փրկողը, մեր տրամադրությունր բացողը էլի Մհերն էր՝ իր անզուսպ, անսպառ հնարամտությամբ, ծիծաղաշարժ պատմություններով, կատակներով, կրքոտ տսպանոով... Ամեն միջավայրում պոռթկում էր, դուրս էր թափվում, ու ամեն տեղ կենտրոնում ինքն էր։ Իրենից սրամիտ մեր մեջ չկար, իրենից լավ պատմող մեր մեջ չկար, թատերական աշխարհն իրենից լավ իմացող մեր մեջ չկար։ Բոլոր հավաքույթների զարդն էր, և բո­լորս էլ անվերապահորեն դա ընդունում էինք։ Մհերը հիվանդացավ... թոքախտով։ Ցնցվեցինք... Մեր Ֆրո՞ւնզը...

Երկուսով գնացինք հիվանդանոց, Մհերը պի­տի օդ ստանար։ Բժշկուհու հետ կատակներ անե­լով պառկեց, կողերի արանքից մեծ ասեղ մտցրին... Ես սարսռացի, ինքը՝ հեչ... Հետո էլ ստիպեց, որ ռենտգենով ինձ ստուգեն։
— Տեսնենք՝ հո քեզ չե՞մ վարակել։

Մեր հյուրախաղերր, հյուրանոցում ապրելը, մի տեղ հավաքվելը հանաք էր, հումոր էր, ծիծաղ էր, խմբով երգ էր, ուրախություն էր։ Առիթը բաց չէինք թողնում իրար գլխի հավաքվելու, որովհետև մեր ապրելու ուժն էր միասին լինելու, սևը սպիտակեցնելու, պղտորը մի քիչ զուլալելու մղումն ու բնազդը։
Չգիտեմ, հիմա խոսում եմ, բայց սրտիս մեջ տխրություն կա։ Ու այդ տխրությունը գնալով նորանում է, բորբոքվում.
— Ֆրունզ, քո ընկերն եմ։ Ամբիոն եմ ուզում բարձրանալ, ճառել, մեծարել, գուրգուրել քեզ։ Չեմ կարողանամ քեզ հետ զրուցել։ Ո՞ւր ես...
Գիտեմ, քո մասին այնքա՜ն շատ գիտեմ։
Գիտեմ, թե որքան անպաշտպան էիր գռեհկության հանդեպ։ Սուտը չէիր սիրում ու սուտ չէիր խոսում։ Գիտեմ, որ րնկերներիդ երբեք չես հայհո­յել։ Զուսպ էիր։ Դա ի՜նչ կրթություն էր, ի՜նչ ազնվականություն էր։ Շնորհակալ եմ։
Գիտեմ, ո՛չ ինձ, ո՛չ էլ մեկ ուրիշին երբեք խա­ղաթուղթ չես դարձրել քո ձեռքին ինչ-որ նպատա­կի հասնելու համար, որովհետև ճշմարիտ արվեստագետ ես եղել և ոչ երբեք կարիերիստ։ Շնորհա­կալ եմ...
Գիտեմ, որ կռիվ անելիս հակառակորդիդ ու­սին, ձեռքին, գուցե նաև դոշին էիր հարվածամ, բայց դեմքին ու գլխին՝ երբեք։ Քո էությունն էր այդպիսին։ Շնորհակալ եմ, որ այդպիսինն ես ու իմ ընկերն ես։

Մհեր Մկրտչյանի օրոք ծիածաններ էին համարվում, արև էր լինում մայր թատրոնում, և ծա­փերն ամպրոպի պես ժայթքում էին նրա կամար­ները տակ: Դրամատուրգների մի նեղ շրջանակ ունեինք, հաստիքավոր, գրում էին, գրում էին... Հանկարծ այդ շրջանակը պատռվեց, թատրոն մտավ մասնագիտությամբ բժիշկ, կոչումով արվեստագետ-թատերագիր ժորա Հարությունյանը՝ թևի տակ դրած «Սրտի արատ» թատերգությունը՝ կյանքով, ճշմարտությամբ լեցուն, թարմ, սրամիտ, փայլուն։

Աճեմյանն էլ ասես հենց դրան էր սպա­սում։ էն ի՜նչ էր, ի՜նչ էր... Մհերն ու Թադևոս Սարգսյանը դուրս էին գալիս բեմ... Բեմում նրանց լինելը դաոնում էր մի շատրվան, մի հրավաոություն, արվեստի մի գեղեցկություն։ Հղկված, մշակված տե­սարաններ, հետն էլ միշտ պատրաստ իմպրովիզացիայի, դրա իրավունքը ձեռք բերած։ Չէ, չեմ տեսել, չեմ պատկերացնում աշխարհի ոչ մի թատ­րոնում արվեստի հորդացող այդպիսի լավա, այդպիսի հրճվանք, այդքան ծափ, այդքան երջանիկ հանդիսատես։ Մհերը հայտնվում էր, դահլիճը դղրդում էր ծափերի որոտից... Մի ծով հմայք էր գալիս։ Խենթանում էր դահլիճը, մենք՝ նրա խա­ղընկերները, որ մասնակցում էինք այդ ներկայացմանը, մեր տեսարանն ավարտում էինք ու կախվում կուլիսներից, որ ոչ մի նոր երանգ, ոչ մի նոր գույն բաց չթողնենք։ Կլանվում էինք նրա խաղով, հմայվում, հաղորդվում...

Խաղում էր Մհերը, խաղացնում էր հանդիսա­տեսին իր հետ, ստիպում, որ ստեղծագործի իրեն հավասար: Հումորի հեղեղը թափվում էր բեմից, լցվում դահլիճ, բարձրանում մինչև առաստաղ, կլանում ողջ թատրոնը, թատրոնի մարդկանց՝ հսկիչից մինչև հրշեջները։ Թվում էր, թե թատրոնի պատերն էլեն քրքջամ։

Արդեն թատրոնում էինք աշխատում, բայց դեռ ուսանող էինք։ Ես Ստեփանավանից էի եկել, Ֆրունզը՝ Լենինականից։ Յուրաքանչյուր ներկայացման համար ստանամ էինք տասը ոուբլի։ Մի  օր երկուսով ունեինք ընդամենը մեկ ոուբ լի։ Քաղցած էինք, որոշեցինք մի բաժակ արևածաղիկ առ­նել, որ ուտելու պատրանք լինի։ Թատրոնի այզում նստեցինք նստարանին, թղթե փոքրիկ տոպրակը դրեցինք մեջտեղը և սկսեցինք զրուցել։ Թատրոնից էինք խոսում, Ստանիսլավսկուց, մեր դերասաններից. զրուցամ էինք՝ աշխարհը մոռացած, քաղցը մոռացած, թատրոնով զմայլված ու հմայված։
Տարիներ անցան, նկարահանվում էինք «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում։ Մհերն արդեն փառքի մեջ լողում էր, նայնիսկ մեքենա ուներ։ Գնում էինք Իջևանի սարերը՝ մեր կիսատ գործին։ Սևանի խորտկատներից մեկի առաջ կանգ առավ.
—   Հերն էլ անիծած նկարահանումների, իջիր։
—   Ֆրունզ, Հենրիկը սպասում է...
—   Հենրիկը կհասկանա մեզ, աշխարհը չի քանդվի, իջիր... Մտանք ներս, մատուցողին կանչեց.
—  Բեր, բեր, ինչ լավ բան ունես, բեր։
—    Ի՞նչ ենք անում, երկոսով այսքանն ի՞նչ ենք անելու։
—    Քու բանը չի, դու սուս... էն արևածաղիկը հիշո՞ւմ ես... Մուռը հանենք, ես սրանց հերն եմ անիծել։
Մհերի շատրվան հաջողությունների տարի­ներն էին, մի Ֆրունզ, մի Հայաստան։ Մեծից փոքր ճանաչում էին. սեր, հարգանք, գուրգուրանք։
Թբիլիսիի ո՛ր թաղամասում էինք, հա', Սոլոլակում։ Յուրա Երզնկյանը, ես և Ֆրունզը, մեր դերագգեստներով, մի հսկա ծառի սաղարթի տակ՝ կանաչ ներկած նստարանին նստած, մշակում էինք մեր երկխոսությունը «Խաթաբալա» ֆիլմի սուտ թաղման տեսարանի համար։ Մենք հորինում էինք, ու մենք էլ առաջինը կոտորվում ծիծաղից։

Մենք միասին առաջին անգամ նկարահանվեցինք «Տերն ու ծառան» ֆիլմում (Օշականում էին նկարահանումները)։ Երեկոները փակվում էինք կիսախավար սենյակում ու քրքրում, քուջուջ էինք անում մեր դերերը, թե էլ ինչ գտնենք վաղվա հա­մար։ Այդ օրվանից ես սովորեցի չամաչել փորձ անելիս, ընկերոջից չամաչել, ճիշտ ու սխալ բացվել, այսինքն՝ անել գործը մասնագիտորեն։ Եվ մանավանդ «Տերն ու ծառան» ֆիլմում, որ իմ առաջին դերերից էր, ես իրենից շատ բան էի հարցնում։ Եթե նա ներկա չէր, ես չէի կարողանամ նկարահանվել։ Սովորաբար դերասանները կինոյում փորձ անել չեն սիրում, ինքը սիրում էր, ինքը անում էր, անընդհատ փնտրտուքի մեջ էր։ Հետո բեմադրեց և նկարահանեց «Հատակում» պիեսը, որտեղ ես խաղացի Սատին։ Ֆիլմի վրա աշխատում էինք և միաժամանակ ապրում Նորքի հանգստյան տներում. գիշեր-ցերեկ միասին էինք։ Եր­կար զրուցում էինք, և ես զարմանում էի, թե ինչ­պես նրա հոգին չի հոգնում արվեստից, արվեստի մեջ լինելուց, արվեստի մասին խոսելուց։ Փորփրում էր մարդու հոգեբանությունը։ Անսպասելի գյուտեր էր անում։ Կարևոր պահերին շատ լուրջ էր։ Արվեստին էր լուրջ վերաբերվում։

«Եռանկյունի» ֆիլմում թե ինչպես թեյը տաքացրեց, բոլորն ապշել էին։ Շիկացած երկաթը հանեց, շատ լուրջ դրեց մեջը, ջուրը միանգամից սկսեց եռալ։ Ծափահարեցին բոլորը, որովհետև այդպիսի գյուտ որ տարիներով մտածես, չես կա­րող հորինել։ Բայց իր մոտ տեղնուտեղը եղավ։ Քանի որ Մհերն այնպես էր մտնում կերպարի մեջ, որ անկախ իրենից կերպարն էր սկսում գործել, կերպարն էր թելադրում։

Ինձ համար դերասանը սկսվում է թատրոնում։ Եթե թատրոնում նա ունի արժեք, եթե թատրոնում արդեն հաստատվել է, ուրեմն նա կինոյի դերա­սան էլ է։ Եվ աշխարհում կինոյի մեծ դերասաննե­րը թատրոնի ծնունդ են։ Իսկ երբեմն ինձ թվում էր, թե թատրոնն է նրան ծնել, ոչ թե Սանամը։ Սանամն էլ հետաքրքիր երևույթ էր։ Ֆրունզն ինչքա՜ն էր սիրում մորը, ինչքա՜ն էր կապված։

Շատ ուշադիր էր ընկերների նկատմամբ, հասնող էր բոլորին։ Շատ մարդկանց աշխատանքի էր տեղավորում, բնակարանի հարցեր էր լուծում, գնում էր խնդրում, բոլորի նեղ վիճակին հասնում էր։ Այս երկար տարիների ընթացքում նաև խռովվել գիտեր, բարկանալ գիտեր։ Կեղծություն մեջը չկար, եթե դժգոհ էր, ասում էր։ Երբեմն ստիպված էր լինում հիշեցնել մարդկանց, որ ինքը ինքն է, որովհետև տարիներով շփվելով՝ մարդիկ մոռանում են, որ իրենց կողքին մեծություն է, և ինքը դրանից բարկանում էր։

Հիշում եմ իր վերջին դերը «Հացթուխի կինը» ներկայացման մեջ։ Դերասանի կյանքում պա­տահում են դերեր, որոնք կենսագրական են դառ­նամ։ Չնայած որ Ֆրունզիկն ուներ բազմաթիվ գաղափարներ, նոր երազանքներ, այնուամենայնիվ, ինքն էլ հասկանում էր, որ սա իր վերջին դերն է, ինչպես ասում են, կարապի երգը, ու խաղում էր մի տեսակ մոլեգին՝ տրվելով մինչս վերջ։ Կարողանում էր, որովհետև ճշմարիտ արտիստ էր։ Նա այն մեծությունն էր, որի առաջ պետք էր խոնարհվել։

Մենք՝ հայերս, պետք է կարողանանք երջանիկ լինել մեր մեծ մարդկանցով, պետք է կարողա­նանք չափվել նրանցով, առավել ևս, նրանց դարձ­նել մեզ համար չափանիշ։Երջանիկ սերունդ էինք, որ ապրեցինք Մհերի հետ, աշխատեցինք միասին։ Այդ սերունդը լավն էր, իսկ ինքը, իհարկե, ամենալավն էր»։




Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:48
Տավուշում իրականացվող «սահմանազատման» պրոցեսի ընթացքն ու լուծումները կկանխորոշեն Հայաստանի հեռանկարն այս տարածաշրջանում. Աբրահամյան
«Իշխանությունը սահմանազատման գործընթացի վերաբերյալ սահմանափակվում է «ռելիզային» կամ կցկտուր տեղեկություններով, ինչը պրոցեսի...
Աղբյուր` Panorama.am
09:47
Al Jazeera. Զինադադարից հետո Գազայում փլատակների տակից դուրս է բերվել 212 դի
Գազայի հատվածում հրադադարից հետո որոնողափրկարարական խմբերն ավերված տների փլատակների տակից դուրս են բերել 212 դի։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
09:41
Կոբելևը կարծում է՝ Զախարյանը վաղ գնաց արտերկիր
«Ռեալ Սոսյեդադի» ռուս կիսապաշտպան Արսեն Զախարյանն այս մրցաշրջանում նույնիսկ մեկ անգամ խաղադաշտ դուրս չի եկել։ Հունվարին հազիվ...
Աղբյուր` Panorama.am
09:18
Նպատակը Գագիկ Ծառուկյանի հեռացումն է ու ՀԱՕԿ նախագահի պաշտոնում Արայիկ Հարությունյանի ընտրությունը.Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը ֆեյսբուքի իր էջում կանխատեսում է, որ Գագիկ Ծառուկյանը կհեռացվի ՀԱՕԿ նախագահի պաշտոնից։...
Աղբյուր` Panorama.am
09:03
Հունվարի 23-ին փոխանակման կետերում դոլարի փոխարժեքը նվազել է, ռուբլունը և եվրոյինը ՝ աճել
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 23-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.38 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Սրտիկ է ցույց տվե՞լ, թե՞ ծամածռել է դեմքը
«Փաստ» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվում է տեղեկություն, որ երեկ ԱԺ նիստի ժամանակ, երբ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Ժողովուրդ». Մեկ անձը հայտարարագիր լրացնելուն նախապատրաստվելու համար պետք է վճարի 6500 դրամ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024 թվականի հաշվետու տարվա համար մինչև 2025 թվականի մայիսի 1-ը նախորդ տարի աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Չի բացառվում, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովն առանց փոխնախագահի մնա
«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արսեն Թորոսյանի ընտրությունից հետո...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Առկա բարդ իրավիճակում Սյունիքում, փոխանակ զբաղվեն իրենց գործով, առաջնայնությունը տալիս են ինչ-որ մանրմունր հարցերին
«Փաստ» թերթը գրում է. «Սյունիքի մարզային լրատվամիջոցներից մեկը հունվարի 20-ին նախաձեռնել է հասարակական կարծիքի հարցում՝...
Աղբյուր` Panorama.am
08:58
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քայքայել ազգայինի հիմքերը Հայաստանի Հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը եվրաինտեգրմանն աջակցող պետությունների խորհրդարանականների հավաք է նախաձեռնել
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու մեկնարկի մասին Եվրաքվեի նախագիծը դեռ խորհրդարանում չի...
Աղբյուր` Panorama.am
08:51
«Փաստ». Երևանի քաղաքապետարանը առաջիկայում հանրությանը կներկայացնի առանց տոմսի երթևեկելու համար 50 հազար դրամով տուգանելու հիմքերը
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի ավագանու փետրվարի 11-ի նիստի ընթացքում քննարկվելու են հանրային...
Աղբյուր` Panorama.am
08:47
«Ժողովուրդ». ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները ճամպրուկային տրամադրություն ունեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. Սիրո Ամիրխանյանի նշանակումը գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնում դժգոհություն է առաջացրել համակարգի...
Աղբյուր` Panorama.am
08:46
«Հրապարակ». Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները նոր ձև են ստացել
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ մեր աղբյուրներից տեղեկացանք, որ կուսակցությունից վտարված Հովիկ Աղազարյանի դեմ արշավանքները...
Աղբյուր` Panorama.am
08:45
«Փաստ». Հայկ Սարգսյանի ու Տավուշի մարզպետի վիճի արդյունքում թիրախում է հայտնվել Նոյեմբերյանի անտառտնտեսությունը և նրա տնօրենը
«Փաստ» թերթը գրում է. «Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն էր տարածել Նոյեմբերյանի անտառտնտեսությունում...
Աղբյուր` Panorama.am
08:43
«Ժողովուրդ». Մարտուն Գրիգորյանը կմասնակցի՞ Գյումրիում կայանալիք արտահերթ ընտրություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության...
Աղբյուր` Panorama.am
08:42
«Հրապարակ». Տավուշում սկսվե՞լ են սահմանազատման աշխատանքները
«Հրապարակ» թերթը գրում է. «Տավուշից տեղեկություններ են հաղորդում, որ երեկվանից սկսվել են սահմանազատման աշխատանքները:...
Աղբյուր` Panorama.am
08:38
Այսօր բազմաթիվ հասցեներում հոսանքազրկումներ են սպասվում
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:34
Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
08:16
Նիկոլ Փաշինյանը կնոջ հետ մեկնել է Շվեյցարիա
Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հունվարի 23-24-ին աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա՝ մասնակցելու Դավոսի համաշխարհային տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
23:30
«Իմնեմնիմի» փոդքասթի թողարկմանը քննարկվում է եկամտի հայտարարագրման և տեղեկատվության անվտանգության հարցեր. ՈւՂԻՂ
«Իմնեմնիմի» փոդքասթի 146-ի թողարկման ժամանակ հաղորդման համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանը և Նարեկ Սամսոնյանն գնահատում են Ալեքսանդր...
Աղբյուր` Panorama.am
23:00
Փետրվարի 1-ից նոր տոմսային համակարգի դեմ բոյկոտի պայմանավորվածությունը մնում է ուժի մեջ. Հայկ Մարության
«Քիչ առաջ Տիգրան Ավինյանը, ով արձակուրդում է, ընդհատակից մի հայտարարություն տարածեց, ըստ որի ավագանու հաջորդ նիստում ՔՊ-ն և...
Աղբյուր` Panorama.am
22:39
Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները. Միրզոյանը՝ ՀՀ սահմաններին չմոտենալու հորդորի մասին
«Այդ որոշումը բրիտանական կառավարության կողմից չի խստացնում Հայաստան այցելությունների պայմանները և ռեկոմենդացիաները, խնդրում եմ նորից...
Աղբյուր` Panorama.am
21:57
Թուրքիայի հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի
Թուրքիայի Բոլու նահանգի լեռնադահուկային հանգստավայրում գտնվող Grand Kartal հյուրանոցում բռնկված հրդեհի զոհերի թիվը հասել է 79-ի։ «ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
21:41
Բանակի քեֆն ավարտվել է վիճաբանությամբ և ծեծկռտուքով, վիրավորների մեջ է նաև զորակոչիկը
Հունվարի 20-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
21:14
Ռոբերտ Հովհաննիսյանը և Սուսաննա Գաբոյանը դարձան շախմատի Հայաստանի չեմպիոններ
Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 3-րդ անգամ (2011, 2024, 2025) նվաճեց շախմատի Հայաստանի չեմպիոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Ի՞նչ չափորոշիչներով էիք առաջնորդվում, երբ Սիրունյանին առաջադրում էիք ԲԴԽ անդամի պաշտոնում․ Խամոյան
«Պարոն Փաշինյան, երբ  դուք ԲԴԽ նախագահին SMS-ով ծանուցում էիք իր հրաժարականի մասին , դա հետո բացատրեցիք անկախ դատական համակարգ...
Աղբյուր` Panorama.am
20:34
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի խորհրդարանների ներկայացուցիչներ
Հայաստան են ժամանել Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների նախագահների ու...
Աղբյուր` Panorama.am
20:21
Օր առաջ հարկավոր է կասեցնել տրանսպորտի թանկացման որոշումը․ տնտեսագետ
Տնտեսագետ Սուրեն Պարսյանը գրում է․ «Տիգրան Ավինյանի վերջին գրառումը տրանսպորտի նոր սակագների վերաբերյալ փաստացի ապացուցեց, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
«Տաթև» ՀԷԿ-ի ջրամբարի նորոգումից հետո Որոտան գյուղը ջուր չունի
Սյունիքի մարզի Որոտան գյուղը, որը պատերազմից հետո բավականին տուժել է, վերջին մեկ տարվա ընթացքում առաջացել է լուրջ խնդիր։ Այս մասին ԱԺ-ում ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում
11:17 22/01/2025

ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}