ՏԿԱԻՆ ներկայացուցիչը խորհուրդ է տալիս չգնել կասկածելի ծագում ունեցող պայթուցիկներ
ՏԿԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության քարոզչության բաժնի պետ Սերգեյ Հայրապետյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը քաղաքացիներին հորդորեց տոնական օրերին խստորեն հետևել և պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:
«Բարեբախտաբար վերջին տարիներին հանրապետությունում կարողացել ենք խուսափել աղետալի հետևանքներով հրավառություններից ու հրդեհներից, բայց դա չի նշանակում, որ պետք է հանգիստ լինենք»,-ասաց նա :
Ամենուր վաճառվող պայթուցիկների, հրավառ նյութերը գնելիս նախարարության ներկայացուցիչը խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ կասկածելի ծագում ունեցող նյութեր գնելուց, դրա փախարեն առաջարկում է օգտվել լիցենզավորված խանութներից:
Մանրամասները՝ տեսանյութում: