Կառավարությունում կսկսեն աշխատել հունվարի 4-ից, բայց աշխատանքային օրերն սկսում են հունվարի 8-ից
Այսօր կառավարության արտահերթ նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանել է տոներից հետո աշխատանքային օրերն սկսելու մասին շատերին հետաքրքրող հարցին: Կառավարությունը այսօրվա նիստում հունվարի 8-ից աշխատանքային օրերն սկսելու մասին որոշում չկայացրեց: Վարչապետը նախ հայտարարեց, որ իրեն միշտ հարցնում են, թե ինչպես է լինելու աշխատանքային օրվա հարցը, այնուհետև նկատեց, որ որևէ փոփոխություն չի լինելու և ավելին գործադիրի անդամները աշխատելու են հունվարի 4-ից:
Ամանորը կնշվի դեկտեմբերի 31-ից հունվարի 3-ը, հունվարի 4-5-ին Սուրբ ծննդյան տոնին նախորդող օրերն են, հունվարի 6-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ ծնունդը, իսկ հունվարի 7-ը Մեռելոց է: Աշխատանքային օրերն սկսում են հունվարի 8-ից: