ՀՀ նախագահը հաստատել է ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանգիր է ստորագրել ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը և կազմը հաստատելու մասին:
Երկրի ղեկավարի պաշտոնական էջում տեղադրված հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ ո ր ո շ ու մ ե մ.
1. Հաստատել՝
1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն 1-ին հավելվածի.
2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմը՝ համաձայն 2-րդ հավելվածի:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում