ՀՀ-ի և ՌԴ-ի միջև ստորագրվել է Արձանագրություն
ՌԴ Էներգետիկայի նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն բնական գազի, նավթամթերքների և չմշակված բնական ալմաստների առաքման ոլորտում համագործակցության վերաբերյալ» 2013թ.-ի դեկտեմբերի 2-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության ստորագրման արարողությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳն մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Արձանագրությունը ստորագրեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը և ՌԴ Էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը: