
Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում Պալմիրայից մի հատված կվերականգնեն
Լոնդոնի Թրաֆալգարյան հրապարակում որոշվել է ստեղծել «Իսլամական պետության» զինյալների կողմից սիրիական հնագույն Պալմիրայի մի հատվածը, գրում է BBC-ն: Հիշեցնենք` այս տարի օգոստոսին ԻՊ զինյալները ոչնչացրել էին Բէլի հնագույն տաճարը, որը գտնվում էր Սիրիայի Պալմիրա մշակութային քաղաքում, որը հիմնադրվել էր շուրջ 2 հազար տարի առաջ:
Կամարրը, կվերականգնվի ըստ լուսանկարների, 3D-ի օգնությամբ: Վերականգնելու պարտականությունն իր վրա է վերցրել թվային հնագիտության ինստիտուտը, որը Հարվարդի և Օքսֆորդի համալսարանների համատեղ ստեղծած ընկերությունն է, վերականգնման աշխատանքներին կմասնակցի նաև Դուբայի «Ապագայի թանգարանը»:
Սպասվում է, որ վերստեղծված հուշարձանի շնորհանդեսը Թրաֆալգարյան հրապարակում կկայանա 2016-ի ապրիլին: