
Նկարիչերի միությունում բացվել է «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը
Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց «100 դուռ» լուսանկարչական ցուցահանդեսը, որը հնարավորություն է ընձեռում «100 եկեղեցիների դռների շեմով միասին համազգային աղոթք բարձրացնել առ Աստված՝ որպեսզի մեր արդարությունը հաղթի և այլևս նման արհավիրքների չհանդիպի մեր ժողովուրդը»: Ցուցահանդեսը և «100 դուռ» լուսանկարչական նախագիծը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Նախագծի հեղինակն է ռեժիսոր Խաչիկ Եղոյանը: Նախագծի շրջանակում նկարել են հայկական 100 եկեղեցու դուռ՝ Արևմտյան Հայաստանում, Ջավախքում Հայաստանում և Արցախում: Ցուցահանդեսը գործելու է մեկ օր:
Ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում Խ.Եղոյանն ասել էր, որ նման նախագիծ անելու գաղափարը ծագել է դեռ 2012 թվականին, 2013-ին քննարկվել է, իսկ 2014 թվականից լուսանկարիչ Ռուբեն Մարտիրոսյանի հետ սկսել են դրա իրականացումը:
Նկարները՝ «100» դուռ» ֆեյսբուքյան էջից: