ՌԴ կառավարությունը արգելել է թուրքերին Ռուսաստանում տուրբիզնեսով և շինարարությամբ զբաղվել
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է թուրքական ընկերություններին և Թուրքիայի քաղաքացիներին ՌԴ տարածքում տուրիստական բիզնեսով և կառուցապատման աշխատանքներով զբաղվել: Փոխանցում է «Գազետա.ռու»-ն:
Ինչպես նշվում է, արգելքները տարածվում են Թուրքիայի իրավասության ներքո գտնվող կազմակերպություններին, կամ այն կազմակերպություններին, որոնց ղեկավարներն են գտնվում Թուրքիայի իրավասության ներքո կամ այն կազմակերպություններին, որոնք ղեկավարվում են Թուրքիայի քաղաքացիների կողմից:
Արգելված գործունեության տեսակների ցանկում են հայտնվել շինությունների կառուցում, ինժեներական կառուցվածքների կառուցումը, հատուկ տեսակի կառուցապատման աշխատանքներ, ինժեներատեխնիկական նախագծումների և ճարտարապետության ոլորտները, տուրիստական գործակալությունների և նրանց հետո ասոցացվող ընկերությունների սպասարկման ոլորտները, պետական և տեղական ինքնակառավարման պահանջների բավարարմանն ուղղված ոլորտներում իրականացվող գործունեությունը, ինչպես նաև փայտանյութի վերամշակման ոլորտը:
Արգելքները չեն տարածվում արդեն իսկ գոյություն ունեցող պայմանագրերով նախատեսված հարաբերությունների վրա, և ուժի մեջ են մտնելու 2016թ հունվարի 1-ից: