Հասարակություն 17:55 30/12/2015 Հայաստան

Ճանաչման փուլն ավատրված է, պետք է անցնել փոխհատուցման փուլին. Ռայմոնդ Գևորգյան

Հայոց ցեղասպանությունն արդեն իսկ ունի բավականաչափ միջազգային ճանաչում, հիմա ժամանակն է անցնել հաջորդ փուլին և պայքարել իրավական դաշտում՝ Թուրքիայից փոխհատուցումներ պահանջելու համար:

Panorama.am-ի հետ հարցազրույցում այս կարծիքը հայտնեց անվանի ֆրանսահայ պատմաբան, Փարիզի Սեն-Դենի համալսարանի դասախոս Ռայմոնդ Գևորգյանը: Նրա համոզմամբ, քանի դեռ Թուրքիան չի ճանաչել ցեղասպանությունը, այն վտանգ է ներկայացնում Հայաստանի համար, և քանի որ ցեղասպանության հարցը Թուրքիայի վրա միջազգային ճնշում գործադրելու միակ միջոցն է, պետք է շարունակել պայքարն այս ուղղությամբ:

Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:

-2015թ.-ին մեծ աշխատանք տարվեց Հայոց ցեղասպանության ճանաչման և իրազեկման ուղղությամբ ողջ աշխատհում: Ինչպիսի՞ն էր պատկերը մասնավորապես Ֆրանսիայում:

-Այս տարվա ընթացքում իսկապես շատ մեծ գործ կատարվեց, թեև առանց համակարգման: Ֆրանսիայում մասնավորապես մեծ արշավ իրականացրեցինք և բավականին մշակեցինք հանրային կարծիքը: Հիմա մեկ ֆրանսիացի չկա, որ լուր չունենա ցեղասպանության մասին: Կատակով կասեինք, որ թուրք դիվանագետները դեպրեսիայի մեջ էին: Եվ իսկապես, երբ Թուրքիայի դեսպանը փորձեց հեռուստատեսությամբ խոսել, բոլորի համար պարզ էր, որ նա արդեն հոգեպես փլած էր… Ֆրանսիայում մեր համայնքներն ապրում են արդեն 90 տարուց ավել, և այնտեղ հայերը մեծ հարգանք են վայելում որպես օրինապաշտ քաղաքացիներ: Մենք ունենք ընտրված ներկայացուցիչներ քաղաքապետարաններում, ունենք ընկերային ու տնտեսական ազդեցություն, մենք դժվար պահերին միշտ ֆրանսիացիների կողքին ենք եղել և լավ օրինակ ենք ցույց տվել իրենց: Կարելի է ասել, որ հիմա ստանում ենք այն, ինչ ցանել ենք:

Ձեր կարծիքով 2015թ-ից հետո ի՞նչ փուլ պետք է մտնի ցեղասպանության ճանաչման ու փոխհատուցման համար պայքարը՝ որպես իրականացրած քայլերի տրամաբանական շարունակություն: Հատկապես ակադեմիայում ի՞նչ հետագա անելիքներ ունենք:

-Մեզ համար կարևոր է, որ Թուրքիան ընդունի այն ոճիրը, որի վրա ստեղծվել է այդ պետությունը, որովհետև Թուրքիան վտանգ է ներկայացնում Հայաստանի համար քանի դեռ չի ընդունել այն: Այսօր միակ քարտը, որ Հայաստանն ունի իր ձեռքում, որով կարող է ճնշում գործադրել Թուրքիայի վրա, դա ցեղասպանության հարցն է, որը միջազգային է: Ուրեմն պետք է հետապնդել այս խնդիրը և առանց վախի առաջ գնալ:

-Ակադեմիական աշխարհում ճանաչումն արդեն իսկ փաստ է: Ժխտողներից երկու-երեք հոգի է մնացել Ամերիկայում, ովքեր վճարվում են և ում ոչ ոք լուրջ չի ընդունում: Հոլանդիայի Լեիդենի համալսարանում, օրինակ, որը թուրքագետների լավագույն կենտրոնն է այսօր, ցեղասպանության իրողությունն այլևս քննարկման առարկա չէ: Այնպես որ գիտական համայնքն ունի կոնսենսուս այս հարցի շուրջ, հիմա ուղղակի պետք է քաղաքական հողի վրա դնել այս ամենը: Ճանաչման փուլն արդեն ավատրված է (թեև ես շատ չեմ սիրում §ճանաչում¦ բառը), մենք պետք է արդեն կենտրոնանանք փոխհատուցման հարցի վրա:

Իհարկե, իմ մեջ կա նաև տխրություն – շատ հարցերում մենք թերի ենք` թե՛ Հայաստանում և թե՛ դրսում: Դարձել ենք առևտրականների աշխարհ, մտավորականությունը սննկացած է, միջազգային չափանիշները չենք պահմանում գրեթե ոչ մի ասպարեզում… Բազմաթիվ գիտաժողովներ եղան այս տարվա ընթացքում ցեղասպանության թեմայով, բայց ամբողջ աշխարհում քանի՞ հայ մասնագետ հրավիրվեց որպես զեկուցող… Սա է մեր խնդիրը հիմա: Այս իրավիճակում պետք է լրջորեն օգտագործել դրսում ունեցած ուժերը, որպեսզի կարողանանք այս հարցը ներկայացնել միջազգային հարթակներում բարձր մակարդակի վրա:

-Արդյո՞ք կարող ենք հաջողել փոխհատուցումների համար պայքարում այն դեպքում, երբ Թուրքիան չի ճանաչում ցեղասպանությունը, իսկ միջազգային հանրությունը (ի դեմս ճանաչած երկրների) բավարար լծակներ կամ կամք չունի Թուրքիային փոխհատուցումներ պարտադրելու համար (առնվազն այսօր):  

- Փոխհատուցում ասելիս նախ և առաջ նկատի պետք է ունենալ իրավական գործընթացները, իսկ իրավագիտությունը շատ բարդ տեխնիկա է: Սա կպահանջի հետազոտություն, ճշգրիտ մոտեցում և համապատասխան մասնագետների ընտրություն: Այս գործընթացը նաև հսկայական գումարներ ու ռեսուրսներ է պահանջում: Շատ բարձր մակարդակի փաստաբաններ են անհրաժեշտ լինելու, ովքեր կկարողանան Թուրքիայի վրա ճնշում գործադրել միջազգային մակարդակում: Այս մակարդակին համապատասխանող փաստաբաններ մենք, որքան գիտեմ, չունենք, իսկ դա նշանակում է, որ պետք է շատ լավ ու շատ նրբորեն ընտրել համապատասխան կադրերին:

Մի հատուկ աշխատանքային խումբ պետք է ստեղծել հենց փոխհատուցումների հարցով, որը կհամակարգի աշխատանքը, կընտրի, թե որ գրասենյակների հետ պետք է աշխատել, բանակցություններ կվարի և այլն: Սա նոր պայքար պետք է լինի: Հատուկ այս նպատակով պետք է ստեղծվեն սփյուռքի մասնավոր կազմակերպություններ և գումարի խոշոր մասը պետք է նրանց տրամադրվի, այլ ոչ թե կամայական բարեգործական կազմակերպությունների:

Դոկտոր Գևորգյան, Դուք ներկա էիք վերջերս Ստամբուլում Հրանտ Դինք հիմնարկի կողմից կազմակերպած «Կործանված քաղաքակրթություն» կոնֆերանսին, որտեղ քննարկվում էին մինչև 1915թ.-ը ոչ-իսլամական (հիմնականում հայկական) բնակչության ունեցվածքի հարցերը: Ի՞նչ կարծիք ունեք այս կոնֆերանսի և ընդհանուր առմամբ թուրքական ակադեմիայում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ զարգացումների մասին:

- Այս կոնֆերանսի մեջ ինձ շատ տպավորեց այն, որ կար հին և նոր սերունդների լավ շաղախում: Շատ եմ կարևորում այն փաստը, որ Թուրքիայում ի հայտ է գալիս երիտասարդ գիտնականների մի սերունդ, որն ուսանելով մեծ մասամբ Թուրքիայի ոչ պետական համալսարաններում, ինչպես նաև արտերկրի համալսարաններում, ուսումնասիրում է Օսմանյան կայսրության պատմությունը՝ ներառյալ 1915թ-ը ավելի ազատ կերպով: Հինգ տարի հետո Թուրքիայում այս երիտասարդներից ամեն մեկը պետք է մասնագիտացած լինի մի թեմայի մեջ, որը այս կամ այն կերպ վերաբերում է Հայոց ցեղասպանությանը:

Հրանտ Դինք հիմնարկն իր գործունեությամբ փորձում է իր լուման ունենալ Թուրքիայի ժողովրդավարացման գործընթացի մեջ. սա կարևոր է բոլորիս համար: Սա շնորհքով մարդկանց փոքր մի ցանց է, որը գիտենալով իր սահմանները աշխատանք է տանում աստիճանաբար և հետևողականորեն:

-Թուրքերը բազմիցս հայտարարել են, որ օսմանյան արխիվները հիմա բաց են և որ ցանկացած հայ գիտնական կարող է գնալ և օգտվել այդ արխիվներից: Սակայն հայտնի է, որ դա այդքան էլ դյուրին չէ, և որ շատ դժվարություններ կան օսմանյան արխիվներն ուսումնասիրելու առումով: Որո՞նք են հիմնական խոչընդոտները:

- Ասելը, որ արխիվները բաց են, հեշտ է, բայց արխիվներից օգտվելու համար անհրաժեշտ են օսմաներենի, եւ որոշ չափով արաբերենի մասնագետներ: Առնվազն երկու-երեք տարի է պետք, որ սկսես կարդալ այդ նյութերը ու կարողանաս լուրջ ուսումնասիրել: Բացի այդ, ամեն ինչ չէ, որ բաց է: Ապագայում էլ հավանական է, որ նոր նյութեր հայտնվեն: Ընդհանրապես այս ճյուղը զարգացնելու համար լավ դպրոց է պետք ստեղծել:

-Դոկտոր Գևորգյան, Ձեր «Հայոց ցեղասպանություն` ամբողջական պատմություն» գիրքը, որտեղ լայնորեն օգտագործված են Նուբարյան գրադարանի արխիվային նյութերը, թուրքերեն լեզվով հրատարակել է հեղինակավոր «Իլեթիշիմ Յայընլար» հրատարակչությունը: Ի±նչ արձագանք ունեցավ գիրքը Թուրքիայում: 

- Այս գրքի և այս թեմայի հանդեպ հետաքրքրությունը շատ մեծ է թուրք հասարակության որոշ շրջանակների մեջ: Հրատարակիչը զարմացած էր, թե ինչ արագությամբ վաճառվեց գիրքը: Հիմա արդեն երրորդ հրատարակությունն է լույս տեսնում:

- Հայոց ցեղասպանության թեմայով Ձեր գրքերը թարգմանվել են տարբեր լեզուներով՝ անգլերեն, ռուսերեն, արաբերեն և թուրքերեն, բայց որքան տեղյակ եմ հայերեն լեզվով թարգմանված չեն:

- Ոչ:

- Ի՞նչն է պատճառը:

- Պատճառն այն է, որ առ այսօր իմ գրքերը հայերեն թարգմանելու ոչ մի առաջարկ չեմ ստացել հայկական որևէ հրատարակչությունից: Պետք է հրատարակչական կենտրոններից թարգմանության առաջարկ լինի: Տարբեր երկրներից ստացել եմ առաջարկներ տարբեր լեզուներով թարգմանելու, բայց Հայաստանից չեմ ստացել դեռ… 

...
Ռայմոնդ Գևորգյանը պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր է և Հայոց ցեղասպանության թեմայով մի շարք գրքերի հեղինակ, որոնցից ամենահայտնին «Հայոց ցեղասպանություն` ամբողջական պատմություն» գիրքն է: Նա նախկինում եղել է Փարիզի Նուբարյան գրադարանի տնօրենը, ինչպես նաև ղեկավարել է  Ֆրանսիայի աշխարհաքաղաքականության ինստիտուտի հետազոտությունների կենտրոնը (Institut Français de Géopolitique)։


Հարցազրույցը՝ Նվարդ Չալիկյանի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:20
Շոլցը ընդունել է պարտությունը
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բունդեսթագի (խորհրդարանի) ընտրություններում Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության(SPD) արդյունքները...
Աղբյուր` Panorama.am
21:41
Զելենսկին հնարավոր է համարել Կուրսկի շրջանի փոխանակումն Ուկրաինայի այլ տարածքների հետ
Կուրսկի շրջանի մի մասը, որը վերահսկվում է Ուկրաինայի Զինված ուժերի կողմից, կարող է փոխանակվել այլ տարածքներով, հայտարարել է հանրապետության...
Աղբյուր` Panorama.am
21:33
Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության վերաբերմունքն է Արցախի մեր հայրենակիցներին. Մեսրոպ Առաքելյան
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը գրում է. «Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին...
Աղբյուր` Panorama.am
21:27
Հարուստները ավելի են հարստացել, աղքատները՝ ավելի աղքատացել. Աղասի Թավադյան
Տնտեսագետ Աղասի Թավադյանը գրում է. «Թվերը չեն ստում․ Հայաստանի տնտեսության մեջ խորանում է անհավասարությունը։ Գծապատկերը ցույց է...
Աղբյուր` Panorama.am
20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}