Գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց. ՊԲ
Դեկտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 մմ ականանետից /4 արկ/ ու ՀԱՆ-17 տիպի նռնականետից /3 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավել քան 500 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում