Մաղթում եմ՝ աշխատանքը գալիք տարում լինի առավել արդյունավետ.առողջապահության նախարար
Ամեն մի փրկված կյանք բժշկական սխրանքի արդյունք է, որն էլ ավելի է մեծացնում սպիտակ խալաթը պատվով կրող բուժաշխատողի պատասխանատվությունը, ընդգծում նրան տրված բարձր կոչումը: Այս մասին նշված է առողջապահության նախարար Արմեն Մուրադտանի տոնական շնորհավորական ուղերձում:
«Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Բարդ և չափազանց պատասխանատու է բժշկի մասնագիտությունը: Ձեր ամենօրյա նվիրական և տքնաջան աշխատանքի շնորհիվ է, որ բազմաթիվ կյանքներ են փրկվում, որ շատերը վերագտնում են ամենաթանկը՝ առողջությունը:
Պետությունն այսօր մշակում և իրականացնում է առողջապահական համակարգի արդիականացմանն ուղղված բազմաթիվ ծրագրեր: Մեր բոլորիս համատեղ ջանքերով է, որ բժշկական օգնության և սպասարակման որակի բարձրացման նպատակով առողջապահական ոլորտի բարեփոխումներին միտված մեր երկրի նախաձեռնությունները պետք է կյանքի կոչվեն՝ նպաստելով բնակչության բժշկական օգնության որակի բարելավմանը և մատչելիության ապահովմանը:
Առողջապահության համակարգի հանդեպ վստահության ձևավորումն ու ոլորտի առաջընթացը պայմանավորված են մեզնից յուրաքանչյուրի գործունեությամբ, ուստի մաղթում եմ, որ այդ աշխատանքը գալիք տարում լինի առավել արդյունավետ:
Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհավորել այն բուժաշխատողներին, որոնք տոնական օրերն անցկացնելու են աշխատավայրում, սահմանում՝ հայ զինվորի կողքին և հոսպիտալներում:
2016 թվականին ձեզ մաղթում եմ քաջառողջություն, հաջողություններ:
Ամանորյա շնորհավորանքս ուղղում եմ նաև Արցախի և Սփյուռքի բուժաշխատողներին և բոլոր մեր հայրենակիցներին»:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում