Հասարակություն 11:00 30/12/2015 Հայաստան

Մայրական երջանկություն՝ նաև կրակոցների տակ

Հեղինակ` Հասմիկ Հակոբյան

Ընտանիքի համար կա՞ ավելի մեծ երջանկություն, քան երեխայի ծնունդը, հատկապես, երբ ծնունդը նշանավորվում է ոչ թե մեկ, այլ միանգամից երեք երեխաներով: Ահա այսպիսի հրաշք տեղի ունեցավ սահմանամերձ Ոսկեվան գյուղում բնակվող Բարսեղյանների ընտանիքում: Այս տարի նրանց ընտանիքը համալրվեց 3 նոր անդամով: Երևույթն իր տեսակով բացառիկ է, քանի որ մայրը  հղիացել է առանց որևէ բժշկական միջամտության. բազմապտուղ հղիություն, սովորաբար լինում է արտամարմնային բեղմնավորման ճանապարհով:

Երեխաների մայրը 25 տարեկան է, սա նրա երկրորդ հղիությունն էր: Ավագ որդին՝ Արարատը, արդեն 5 տարեկան է: Հենց նա է ընտրել եղբայրների անունները՝ Վահե, Վաչե և Արամե:

Panorama.am-ը զրուցել է բազմազավակ մայրիկի՝ Անժելա Մնացականյանի հետ: Երիտասարդ ուսուցչուհին մեծ ոգևորությամբ պատմեց չորս զավակների խենթությունների, 5-ամյա Արարատի ամանորյա ցանկությունների և իր երջանիկ ընտանիքի մասին:

«Վահեն, Վաչեն և Արամեն արդեն 10 ամսական են, հանել են առաջին ատամիկները»,- պատմում է Անժելան:



Երեխաները ոչ միայն երջանկություն են պարգևել ծնողներին, այլև ամենօրյա հոգս և պատասխանատվություն:

«Չնայած դժվարություններին, ֆինանսական խնդիրներին, մենք աշխարհի ամենաերջանիկ ընտանիքն ենք»,- ասում է Անժելան:



Նա նշեց, որ  իր ավագ որդին՝ Արարատը կարծես կանխազգացել էր եղբայրների ծնունդը:

«2014թ. հունիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը  մասնակցեց Ոսկեվանի մանկապարտեզի բացմանը, ուր տեսնելով Արարատին՝  հարցրել է, թե նա քույր  կամ եղբայր ունի՞: Արարատը, կարծես կանխազգալով՝ ասել է, որ 3 եղբայր ունի: Նախագահը հետաքրքվել է գյուղապետից, թե իսկապես Արարատը երեք եղբայր ունի, սակայն գյուղապետը հերքել է: Դրանից մեկ ամիս անց պարզվեց, որ հղի եմ, իսկ հետո հետազոտությունը հաստատեց, որ եռյակ եմ ունենալու»,- նշում է Անժելան: 

Ընտանիքն ունի ֆինանսական դժվարություններ: Աշխատում է Անժելայի ամուսինը և սկեսուրը, ով մանկավարժ է:

Երիտասարդ մայրիկի խոսքերով՝ այս ամիսների ընթացքում տարբեր մարդկանցից օգնություն են ստացել: ՀՀ առողջապահության նախարարության մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի  աջակցությամբ էլ 6 ամիս կաթնախառնուրդ են ստացել: 

«Դա կարևոր աջակցություն է, քանի որ ամենամեծը սնունդի խնդիրն է, իսկ հագուստով շատ են օգնում»,- ասում է նա:

Նշենք, որ ընտանիքը նպաստ չի ստանում՝ պատճառը, ըստ Անժելայի, սեփականաշնորհված հողն է. «Ասում են սեփականաշնորհված հող ունեք, դրա համար նպաստ չեն տալիս: Բայց բնական է, որ այդ հողից երեխաները չեն օգտվում, քանի որ այն գտնվում է հակառակորդի սահմանին մոտ և չի մշակվում»:

Անժելան պատմում է, որ վերջին շրջանում հակառակորդի կրակոցները շատացել են, օրեր առաջ կրկին գյուղի վրա կրակել են. չորս զավակների մայրը տագնապը սրտում ապրում է Ոսկեվանում:

«Ամուսինս, սկեսրայրս ասում են, որ երբեք գյուղը չեն թողնի, եթե իրենք գնան, ապա ո՞վ է իրենց գյուղը պաշտպանելու: Ես համաձայն եմ՝ եթե ամուսինս, հետո էլ իմ երեխաները թողնեն հեռանան, ապա էլ ով պետք է մեր հայրենիքը պաշտպանի: Պարզապես պետությունն էլ պետք է մի քիչ օգնի, որ կարողանամ  մեծացնել երեխաներիս»,- ասաց նա:

Նրա խոսքերով՝ պետությունը երեխաներին հասանելիք ծննդյան միանվագ 1.5 միլիոն դրամը տրամադրել է, սակայն մյուս 1.5 մլն դրամը չեն կարողանում բանկից հանել, դա ընտանեկան դրամագլուխ է: Սակայն Անժելան մտածում է՝ պետք է բացառություններ լինեն, որպեսզի բազմազավակ ընտանիքները կարողանան այդ գումարը տնօրինեն՝ ընտանեկան հոգսերը քիչ թե շատ թեթևացնելու համար: 

«Գոյություն ունի պետական օժանդակության ծրագիր՝ նոր ծնված երեխաների աջակցության համար: Սոցիալական ծառայության միջոցով մենք արդեն ստացել ենք այդ աջակցությունը: Բայց եթե նկատի ունենանք, որ բազմանդամ ընտանիքների առօրյա ծախսերը շատ մեծ են, ուստի պետական աջակցության միանվագ օգնությունը կարող է բավարարել միայն կարճ ժամանակ: Դա հաշվի առնելով՝ ցանկալի կլիներ, որ մեր պետությունը ուշադրության կենտրոնում պահեր երիտասարդ և բազմանդամ ընտանիքների աջակցությունը»,- ասաց նա:

Ամանորն ու 5-ամյա Արարատի ցանկությունը

Բարսեղյանների տանն արդեն տիրում է տոնական  տրամադրություն: Անժելան, նրա ամուսինն ու 5-ամյա Արարատն արդեն տոնածառը զարդարել են: Փոքրիկները թեև 10 ամսական են, սակայն ուրախացել են՝ տեսնելով տոնածառը:

Արարատը ձմեռ պապիկին նամակ է գրել ու զինվորական համազգեստ խնդրել, իսկ եղբայրներին՝ շատ խաղալիքներ:

«Արարատի համար իր եղբայրներն աշխարհ են: Վահեն, Վաչեն ու Արամեն էլ Արարատին են շատ սիրում: Փոքրերը սիրում են իրար քաշքշել, ծիծաղեցնել, իսկ երբ մանկապարտեզից տուն է գալիս Արարատը, եղբայրները քաշում են նրան,  մոտները նստեցնում ու սկսում համբուրել»,- ծիծաղելով պատմում է բազմազավակ մայրիկը:

Անժելայի խոսքերով՝ Արարատը փորձում է մայրիկի հոգսերը թեթևացնել՝ եղբայրների հետ խաղալով, սակայն երիտասարդ մայրիկի առաջին օգնականը նրա սկեսուրն ու սկեսրայրն են. «Սկեսուրիս ու սկեսրայրիս նման նվիրված տատիկ-պապիկ չեմ պատկերացնում: Նրանք իրենց քնի, իրենց հանգստի հաշվին փորձում են թեթևացնել մեր հոգսը»:

Տանտիկիններն արդեն ամանորյա եռուզեռի մեջ են: Անժելան խոստովանոմ է, որ քնի հաշվին ինքն ու սկեսուրը փորձում են ամեն ինչ հասցնել. «Ամանորին պատրաստվում ենք, երեխաներին քնեցնելուց հետո ես ու սկեսուրս գիշերը տան մաքրություն ենք արել, բլինչիկն արդեն արել ենք, մեկ խոզ ունեինք, դա էլ մորթել ենք ու արդեն պատրաստ ենք դիմավորել Նոր Տարին: Փառք Աստծո, այս տարին մեր տարին էր, Աստված մեզ մեծ, անսահման երջանկություն պարգևեց: Երեխաների ծնունդից հետո Վաչեի քաշը թեթև էր, բժիշկներն ասում էին, որ հնարավոր է խնդիրներ լինեն, բայց փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, երեքի հետ առողջ տուն եկանք: Դրանից մեծ երջանկություն ինձ համար գոյություն չունի»:

Անգամ գնդակոծությունը չի խաթարում այս ընտանիքի երջանկությունը:

«Մեր դարպասներից ներս մտնելուց հետո կրակոցների ձայները մնում են դրսում, իսկ ներսում՝ ուրախություն է: Երեկոյան էլ մեծ ու փոքր Արարատները յարխուշտա են պարում, փոքրերն էլ արդեն սովորել են՝ թաթիկները բարձրացնում են ու պարում: Նման երջանկություն, ուրախություն ցանկանում եմ բոլոր ընտանիքիներին»,- ասում է Անժելան:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:02
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
 Շվեդ բնապահպան, ակտիվիստ Գրետա Թունբերգը, ով ժամանել է Հայաստան՝ բոյկոտելով Բաքվում անցկացվող COP29-ը, այցելեց Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
18:49
Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է տանում` հակադրելով հարկ վճարողին և հայրենիքի պաշտպանին․ Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Իշխանությունն արհեստականորեն նոր խմբային բախման է...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վրաստանում ընտրությունների պատճառով փակ «անցակետերը» խնդիրներ են ստեղծում
Վրաստանի խորհրդարանական ընտրություններից մի քանի օր առաջ Վրաստանից չվերահսկվող Հարավային Օսիայի (Ցխինվալի) Ախալգորիի «անցակետերը»...
Աղբյուր` Panorama.am
18:22
Ձեր քաղաքական գոյությունը մեր մեղքն է և Հայաստանի ողբերգությունը, գուցե՝ վերջ․․․․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այսօր ԱԺ-ամբիոնից լսել եմ աս մտքերն ու չեմ մեռել....
Աղբյուր` Panorama.am
18:10
Հայաստանում ինձ համեմատում են Մխիթարյանի հետ. Գոռ Մանվելյան
«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գոռ Մանվելյանը ծավալուն հարցազրույց է տվել հեղինակավոր So Foot պարբերականին։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սերոբ Սարգսյանը։  «Սերոբ Սմբաթի Սարգսյանին...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կեղծ մակնշումներով օղի և գինի
Բացահայտվել է ապօրինի ձեռնարկատիրության դեպք
Աղբյուր` Panorama.am
17:53
Էրդողանը սպառնում է քրդերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չի բացառել Սիրիայի հյուսիսում քրդական զինված ուժերի դեմ նոր ռազմական գործողությունները: Ըստ Էրդողանի,...
Աղբյուր` Panorama.am
17:44
Չեմ պատկերացնում, թե ինչի շուրջ պետք է համագործակցենք. Օֆելյա Գրիգորյանը՝ ՀՀ-ի և ադրբեջանական հիդրոլոգների աշխատանքային խմբերի մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը օրերս հայտարարեց. «Մեր ակտիվ աջակցությամբ Ադրբեջանից և Հայաստանից հիդրոլոգների և ինժեներների մի խումբ մշակում է...
Աղբյուր` Panorama.am
17:31
ՅՈՒՆԵՍԿՕ-ի սկզբունքներով համամարդկային համարվող Արցախի ժողովրդի ստեղծած ժառանգությունը շարունակաբար ավերվում է
Պատերազմից 4 տարի անց էլ առաքելության ուղարկումը իրականություն չի դարձել
Աղբյուր` Panorama.am
17:25
Ավինյանի կնոջ հորը Սարգիս Հովհաննիսյանի կողմից հարվածելու հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
«Քննչական կոմիտեն հաղորդում է  ստացել մի անձի կողմից իրեն հարված հասցնելու վերաբերյալ։ Հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել...
Աղբյուր` Panorama.am
17:16
2024 թվականի ամենասեքսուալ տղամարդը. նրա անունը ծանոթ է շատերին
Հայտնի դերասանը Ջոն Կրասինսկին People-ի կողմից ճանաչվել է ամենասեքսուալ տղամարդը: 45-ամյա արտիստը հանրությանը հայտնի է «Օֆիս»...
Աղբյուր` Panorama.am
17:01
Սերգեյ Ուսնունց. Բանկերը պետք է ճանաչեն հաճախորդներին և առաջարկեն լավագույն ֆինանսական փորձառություն
Հաճախորդների փոփոխվող կարիքներից ու ակնկալիքներից մինչև բանկերի թվային փոխակերպում, հաճախորդների վստահությունից մինչև վաճառքների խթանում,...
Աղբյուր` Panorama.am
16:56
OVIO-ն իր տվյալների մշակման կենտրոնում գործարկում է OVIO Cloud ծառայությունը
OVIO ընկերությունը գործարկել է նոր OVIO Cloud ամպային ծառայությունը, որը կազմված է երկու կլաստերից` G-Cloud և B-Cloud: G-Cloud կլաստերը...
Աղբյուր` Panorama.am
16:56
Ինչու՞ Չապայևի նման գլուխդ տնկած էդ տղերքին մահվան ուղարկեցիր. Էդուարդ Շարմազանովը՝ Փաշինյանին
ՀՀԿ  ԳՄ անդամ  Էդուրադ Շարմազանովը գրում է. «Պատասխանատու վարչապետը չի գոռում Արցախը Հայաատան է և վերջ ու հրաժարվում...
Աղբյուր` Panorama.am
16:53
Նիկոլ Քիդմանը խոսել է Մարտին Սկորսեզեի ֆիլմում նկարահանվելու իր ցանկության մասին
Դերասանուհի Նիկոլ Քիդմանը խոստովանել է, որ կցանկանար խաղալ ռեժիսոր Մարտին Սկորսեզեի ֆիլմում։ Այս մասին նա խոսել է Vanity Fair-ին տված...
Աղբյուր` Panorama.am
16:42
ԱԺ-ում այսօր շարունակվել է օտար տեղերից ներարկված «իրական և պատմական» հայրենիք կեղծ թեզի շուրջ ՔՊ-ական բարբաջանքները. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ազգային Ժողովում այսօր շարունակվել է ապազգային ելույթների ու օտար տեղերից ներարկված...
Աղբյուր` Panorama.am
16:24
ՊՊԾ նախկին պետ Սարգիս Հովհաննիսյանը ծեծել է Տիգրան Ավինյանի աներոջը
Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ-ում, որը գտնվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության...
Աղբյուր` Panorama.am
16:14
2025 թվականի պետական բյուջեի նախագիծը. միֆ և իրականություն
Ազգային Ժողովում այս անգամ էլ պետական բյուջեի նախագծի քննարկումների ամփոփ պատկերը նույնն էր, ինչ նախորդ հինգ տարիներին․ օրվա իշխանությունը նորից...
Աղբյուր` Panorama.am
15:59
Հադրութում 82 տարեկան կույր կնոջ վրա 16 գնդակի տեղ էր. ադրբեջшնցիների վայրագությունների մասին
«2020 թվականի հոկտեմբերի 10-ին ադրբեջանցիները մտել էին Հադրութ, մոտակա գյուղերը ու սարսափելի դեպքեր են տեղի ունեցել»,- Երևանում...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտայի մի հատվածի երթևեկությունը
Ֆրանսիայի հրապարակի հատումից մինչև Փ. Բուզանդի փողոց
Աղբյուր` Panorama.am
15:18
Հայաստանում շաքարային դիաբետով շուրջ 114 հազար պացիենտ կա
Շաքարային դիաբետի համաշպարհային օրն է
Աղբյուր` Panorama.am
15:11
ՀԱՊԿ-ի գործունեությանը մասնակցության սառեցման հարցում ՀՀ-ի դիրքորոշումը չի փոխվել. Անի Բադալյան
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանի մասնակցությունը ՀԱՊԿ երկրների դիվանագետների հետ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպմանը չի...
Աղբյուր` Panorama.am
15:10
Առաջիկա օրերին տեղումներ չեն լինի
Երևանում նոյեմբերի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 16-ի և 18-ի երեկոյան ժամերին, 19-ին...
Աղբյուր` Panorama.am
15:01
Կանացի կազմվածքի իդեալական համամասնությունները. Ուսումնասիրություն
Ուսումնասիրությունը ցույց է տվել անսպասելի արդյունքներ։ Գերմանական Կոնստանցի համալսարանի գիտնականները փորձարկել են այն տեսությունը, ըստ որի՝...
Աղբյուր` Panorama.am
14:39
ՔԿ-ում զինծառայողի մահվան փաստով գործ են հարուցել ինքնասպանության հասցնելու հոդվածով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 09:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ ՌՈ բաժնի կարգապահական վաշտում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Խաչատուրի...
Աղբյուր` Panorama.am
14:29
«Էրեբունի» արգելոց-թանգարանը դեռ տնօրեն չունի, հայտնի էլ չէ՝ երբ կունենա
Ուրարտագետ Միքայել Բադալյանն «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրենի պաշտոնից ազատվել է մայիսի 13-ից։ Լրացել էր նրա պաշտոնավարման...
Աղբյուր` Panorama.am
14:28
Մեքենան գլորվել է ձորը. կա տուժած
Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն այսօր ժամը 10:01-ին  ահազանգ է ստացվել, որ Այգեձոր-Մեհրաբ...
Աղբյուր` Panorama.am
14:21
Պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատ է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում, որովհետև ընդդիմությունն ուզում է իրենց խփի. Գեղամ Մանուկյան
«Էս իշխանությունն անհավատալի տաղանդ ունի, հիմա պարզվում է, որ իրենց թիկնազորը և ՊՊԾ-ն շատ է, եղած-չեղած մարդու հետևից մարդ են դնում,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում
12:16 14/11/2024

Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}