Նավթի համաշխարհային գներն աճում են Սաուդյան Արաբիայի և Իրանի միջև կոնֆլիկտի ֆոնին
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ընթացող առք ու վաճառքի արդյունքում նավթի համաշխարհային գներն աճ են գրանցում: Ինչպես գրում է Գազետա.ռու-ն՝ հղում անելով Bloomberg-ին, Լոնդոնի ICE բորսայում Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսներն աճել են 3,35%-ով՝ հասնելով 38.18 դոլարի մեկ բարելի դիմաց:
Նյու Յորքի բորսայում WTI տեսակի նավթը թանկացել է 1,96 տոկոսով և կազմել 37,77 դոլար մեկ բարելի դիմաց:
Bloomberg-ի փոխանցմամբ՝ նավթի արտադրության ոլորտում Իրանն ՕՊԷԿ-ի անդամ երկրների շարքում զբաղեցնում է հինգերորդ տեղը, իսկ Սաուդյան Արաբիան՝ առաջին տեղը: