2015թ. հունվար-նոյեմբերին Հայաստանին տրամադրվել է 40 մլն դոլարի մարդասիրական օգնություն
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության կողմից տրամադրած բեռնամաքսային հայտարարագրերի տվյալների, 2015թ. հունվար-նոյեմբերին մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել 4 525.5 տոննա ապրանք, որի արժեքը կազմել է 19.1 մլրդ. դրամ կամ 40.0 մլն. ԱՄՆ դոլար:
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 45.3%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 12.3%-ը`սարքեր և ապարատները, 7.5%-ը` մանածագործական իրերը, 7.5%-ը`տարբեր արդյունաբերական ապ- րանքները, 7.5%-ը`մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 3.5%-ը` կոշկեղենը, գլխարկները, հովանոցները, իսկ 16.4%-ը` մնացած ապրանքները:
Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության ծավալների 23%-ը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 23.8%-ը՝ Եվրամիության երկրներին, 1.4%-ը՝ ԱՊՀ երկրներին, 23.2%-ը՝Շվեյցարիային, 11.7%-ը՝ Չինաստանին: