ԱՄՆ-ում երկվորյակները ծնվել են 2015 և 2016 թվականներին
Սան-Դիեգոյում Ամանորի գիշերը երկվորյակները ծնվել են 2 րոպե տարբերությամբ, ինչի հետևանքով, նրանցից մեկը 2015 թվականի ծնունդ է, մյուսը՝ 2016-ի: Այս մասին գրում է «Գազետա.ռու»-ն՝ հղում անելով ABC-ին:
Հստակեցվում է, որ երեխաներից մեկը ծնվել է 2015 թվականի դեկտեմբերի 31-ին, ժամը 23.59-ին, իսկ մյուսը՝ 2016 թվականի հունվարի 1-ին, ժամը 00.01-ին:
Երկվորյակների հոր խոսքով, չնայած նրան, որ երեխաները ծնվել են ընդամենը 2 րոպե տարբերությամբ, այնուամենայնիվ, ծննդյան շատ հետաքրքիր պատմություն ունեն:
«Իրականում, մենք չէինք սպասում, որ զույգ ենք ունենալու, այն որ Նոր տարվա գիշերն ունեցանք և աղջիկ, և տղա, իրական հրաշք է»,-հավելել է հայրը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնում սևամորթները սպիտակամորթ երեխա են ունեցել: