Դիետոլոգները խորհուրդ են տալիս տոներից հետո անցկացնել բեռնաթափման օրեր
Ամանորի տոներին ոչ բոլորին է հաջողվում պահպանել ամենօրյա սովորական սննդակարգը, ինչի արդյունքում շատ մարդիկ ավելորդ քաշ են հավաքում։ Որքան էլ սննդաբանները խորհուրդ են տալիս Ամանորին հնարավորինս ճիշտ սնվել և չտրվել սննդի նկատմամբ գայթակղությանը, այդուհանդերձ, դա ոչ բոլորին է հաջողվում:
Օրգանիզմում հավասարակշռությունը վերականգնելու համար դիետոլոգները խորհուրդ են տալիս «բեռնաթափման» օրեր անցկացնել, հնարավորինս հրաժարվել աղի սննդից, ինչպես նաև գազավորված ըմպելիքներից և «բնական» հյութերից։ Դրանց փոխարեն անհրաժեշտ է խմել սովորական ջուր: Չափից ավելի սնունդ օգտագործելուց հետո օրգանիզմը մաքրելուն կօգնեն նաև կեֆիրը, մածունը, խնձորը:
Կարևոր է նաև ֆիզիկական ծանրաբեռնվածությունը. կանոնավոր քայլքը լավացնում է նյութափոխանակությունն ու օգնում է այրել ճարպերը, սակայն պետք է հիշել, որ լավագույն արդյունքի հասնում են միայն այն ժամանակ, երբ հետևում են օրակարգին և սննդակարգից հանում յուղոտ մթերքները, խմորային ուտեստները, կիասֆաբրիկատները, քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում