2015 թվականին աշխարհի 33 երկրներում 135 լրագրող է զոհվել
2015 թվականին աշխարհի 33 երկրներում 135 լրագրող է զոհվել։ Այս տվյալներն այսօր Ժնևում հրապարակել է Press Emblem Campaign կազմակերպությունը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
Զեկույցի համաձայն՝ ամենից շատ զոհեր են եղել Սիրիայում՝ 13 զոհ։ Այնուհետև հաջորդում են Իրաքը և Մեքսիկան՝ 10-ական զոհ, Ֆրանսիան՝ 9 զոհ, Լիբիանը և Ֆիլիպինները՝ 8-ական զոհ, Հնդկաստանում, Հարավային Սուդանում և Եմենում զոհվել են 7-ական լրագրող, Պակիստանում և Սոմալիում՝ 6-ական, Հոնդուրասում՝ 5 լրագրող։ Ուկրաինայում և Քաբուլում սպանվել է 4 լրագրող:
2006թ.-ից, երբ Press Emblem Campaign-ը սկսել է իր վիճակագրությունը, աշխարհում սպանվել է 1184 մամուլի աշխատակից, այսինքն՝ միջինում տարեկան 118 մարդ։
Վիճակագրությունը, որից օգտվում է կազմակերպությունը, իր զեկույցները կազմելիս, հաշվի է առնում մասնագիտական գործունեություն կատարելիս լրագրողների սպանության բոլոր դեպքերը։ Զոհերի թվում են թղթակիցներ, օպերատորներ, հնչյունային օպերատորներ, տեխնիկներ, լուսանկարիչեր, պրոդյուսերներ, կամավորներ, լրատվամիջոցների ադմինիստրատորներ։