Թուրքիայում մահապատժի ենթարկված ԱՍԱԼԱ-ի անդամի աճյունը կտեղափոխեն Փարիզ
«Արևելք» լրատվականը տեղեկացնում է, որ ԱՍԱԼԱ-ի (Հայաստանի Ազատագրութեան Հայ Գաղտնի Բանակ) անդամ Լևոն Էքմէքճեանի աճյունը տեղափոխվել է Փարիզ:
Նշվում է, որ աճյունների տեղափոխությունը կատարվել է Փարիզում բնակվող Էքմէքճեանի հարազատներուն ցանկութեամբ: Ըստ աղբյուրի, պոլսահայ լրագրող Հրանդ Գասպարեանն իր ֆէյսպուքեան էջում հաստատել է աճյունների փոխադրութեան լուրը ու նաեւ հաղորդել է, որ աճյունների փոխադրութեան հանգամանքներուն մասին մամլոյ ասուլիս պիտի կայացուի հունվարի 7-ին Պոլսոյ մարդկային իրաւանց գրասենեակում:
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ Էքմէքճեանը 1983 թուականին Զօհրապ Սարգիսեանի հետ յարձակում գործած էր Անգարայի էսէնպողա օդակայանին մէջ գտնուող թուրք զինուորներու կեդրոնի մը վրայ եւ կրակ բանալով սպաննած 9 ու վիրաւորած են 82 անձեր: Դէպքին վայրը սպաննուած է նաեւ ԱՍԱԼԱ-ի անդամ Զօհրապ Սարգիսեան, մինչ Էքմէքճեան ծանրօրէն վիրաւորուելէ ետք կալանաւորուած է:
Պէյրութ ծնած Էքմէքճեանը վեցամսեայ տանջանքներ կրելէ ետք մահապատիժի կ'ենթարկուի: ԱՍԱԼԱ-ի մարտիկը արդի Թուրքիոյ պատմութեան մէջ եղաւ վերջին բանտարկեալը, որ մահապատիժի կ'ենթարկուի: Թուրքիոյ իշխանութիւնները հայ մարտիկին մահապատիժի ենթարկած են 33 տարի առաջ` 23 Յունուար 1983-ին: