
Ֆրանսիայի ահաբեկչության զոհերի հուշատախտակը ուղղագրական սխալով է եղել
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այսօր երկու հուշատախտակ է բացել, որոնք նվիրված են եղել 2015-ին Ֆրնասիայում տեղի ունեցած երկու խոշոր ահաբեկչությունների զոհերի հիշատակին:
Ֆրանսիական ԶԼՄ-ներին վկայակոչելով RT-ն գրում է, որ հուշատախտակներից մեկի վրա տառասխալ է եղել. Charlie Hebdo ամսագրի դիզայների անունը` Georges Wolinski գրված է եղել i-ով, թեպետ այն պետք է լիներ y-ով: Ըստ աղբյուրի, ուղղագրական սխալով հուշատախտակը փակել են սև շորով, որպեսզի սխալը չերևա:
Հիշեցնենք` Ֆրանսիայում երկու խոշոր ահաբեկչությունները տեղի էին ունեցել Charlie Hebdo ամսագրի խմբագրությունում և Բատակլան թատրոնում: