Փախստականները մասսայականորեն անառակաբարո գործողություններ են կատարել կանանց նկատմամբ
Գերմանիան ցնցված է Ամանորի գիշերը տեղի ունեցածով. Քյոլնում Ամանորի գիշերը գրանցվել են սեռական ոտնձգության տասնյակ և բռնաբարության մեկ դեպք: Այդ փաստը NTV-ի փոխանցմամբ, տեղի իշխանությունները փորձել են գաղտնի պահել:
Ամեն ինչ կատարվել է Քյոլնի կենտրոնական կայարանի հրապարակում, որտեղ հարյուրավոր տղամարդիկ, հավանաբար փախստականներ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից, կազմակերպել էին մասսայական զբոսանք: Ականատեսների վկայությամբ, նրանք սկսել են անկարգություն անել և երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, նրանք բաժանվել են փոքր խմբերի ու սկսել հարձակվել անցորդների վրա, առաջին հերթին` երիտասարդ կանանց:
Ընդհանուր առմամբ, ոստիկանությունը կատարվածի վերաբերյալ ստացել է 60 հաղորդում:
Գերմանիայի իշխանությունները կատարվածը համարել են հարձակման միանգամայն նոր տեսակ: Կատարվածի կապակցությամբ Քյոլնի քաղաքապետը հայտարարել է ճգնաժամային շտաբի ստեղծման մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան