Facebook-ը արգելափակել է հայտնի «Ջրահարսը» արձանի լուսանկարը
Facebook սոցիալական ցանցը արգելափակել է Կոպենհագենում գտնվող «Ջրահարսը» արձանի լուսանկարը, քանի որ այն մերկ է: Դանիայի գյուղատնտեսության նախարար Մեթթե Գերսկովը ցանկացել է իր գրառմանը կցել արձանի լուսանկարը, սակայն ի պատասխան մերժվել է: Այդ մասին վկայակոչելով դանիական Ekstra Bladet պարբերականին, գրում է Gazeta.ru-ն:
Սոցիալական ցանցի ադմինիստրացիան պարզաբանել է, որ ջրահարսը եղել է «բավական մերկ», իսկ լուսանկարում եղել է «սեքսուալ ենթատեքստ»:
Բաց լուսանկարներն արգելափակելու մասին Facebook-ը հայտարրաել էր դեռևս 2015-ի սկզբին, սակայն խոսքը չէր եղել գեղանկարների, քանդակների ու այլ ստեղծագործությունների մասին, որոնցում պատկերված են մերկ մարմիններ: