Եկեք 2016-ը հայտարարենք վազելու տարի. Ցուկերբերգ
Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել ու գրել, որ 2016-ին իր ծրագրերից է նաև ֆիզիկապես լավ վիճակում գտնվելուն ուղղված ջանքերը:
«2016-ին պատրաստվում եմ վազել 365 միլ (587,5 կմ) և կուզենայի, որ ֆեյսբուքյան համայնքում շատերը, եթե հնարավոր է, միանային ինձ: Ինչպես նախորդ տարի այս համայնքում շատերը միացան իմ` ընթերցանության կոչին, այնպես էլ այս տարի այն կանվանենք` Վազելու տարի: Ես կբացեմ առանձին խումբ, որտեղ կպատմենք մեր արկածները, որոնք կունենանք վազելիս»: