Հանրապետության ավտոճանապարհներին դեռ կան ավտոմեքենաների արգելափակումներ
Հունվարի 4-ին ստացվել են մեծ քանակությամբ ահազանգեր Գորիս-Սիսիան ավտոճանապարհին արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ: Այդ մասին տեղեկացնում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից:
07.45-ի դրությամբ հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել մոտ 70 ավտոմեքենա (մոտ 210 ուղևոր):
10 քաղաքացի տեղափոխվել է թիվ 57 Հատուկ փրկարարական ջոկատ (ՀՓՋ), իսկ 34 քաղաքացի՝ թիվ 55 ՀՓՋ:
Ըստ աղբյուրի, տեղում աշխատանքները ղեկավարում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: