Քուվեյթը ևս Իրանից հետ է կանչում իր դեսպանին
Քւովեյթի իշխանությունները հետ են կանչել Իրանում իրենց դեսպանին` այդ երկրում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա իրանցի ցուցարարների հարձակումից հետո:
Հիշեցնենք` Սաուդյան Արաբիայի իշխանությունները մահապատժի էին ենթարկելով հայտնի շիա քարոզիչ Նիմր ալ-Նիմրին, ինչից հետո Թեհրանում անկարգություններ էին սկսվել: Մասնավորապես իրանցի ցուցարարները հարձակվել էին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա: Նշվում էր, որ նրանք հրդեհել էին շենքը, ինչպես նաև ջարդել են շինության սենյակները: Հարձակումից հետո ոստիկանները ձերբակալել էին 40 մարդու:
Այս ամենից հետո Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարն հայտարարեց, որ խզում են դիվանագիտական հարաբերությունները Իրանի հետ: Այդ քայլին հետևեցին մի քանի երկրներ` Բահրեյնը, Սուդանը և այժմ էլ` Քուվեյթը` հետ կանչելով իրենց դիվանագիտական ներկայացուցիչներին: