Հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա. ԱՆ
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրավիրած խորհրդակցության ժամանակ աշխատանքային խմբի անդամները, ՀՀ ԱՆ գլխավոր մասնագետները, բժշկական կենտրոնների ներկայացուցիչները ներկայացրել են հանրապետությունում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված իրավիճակը: Այդ մասին տեղեկացնում են ԱՆ լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, ամենօրյա համայցերի, տեղեկատվության հավաքագրման և համաճարակաբանական վերլուծության արդյունքում մասնագետները փաստել են, որ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների համաճարակ չկա, արձանագրվում է սեզոնային բնականոն աճ, որը պայմանավորված է եղանակային ջերմաստիճանի կտրուկ իջեցմամբ, ինչպես նաև տոնական օրերին մեծ շփումներով: Սակայն այս ֆոնի վրա դիտվում է թոքաբորբերով դեպքերի ավելացում, ինչն ուշ դիմելիության և ինքնաբուժման հետևանք է:
Այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով և թոքաբորբով հոսպիտալացված 355 հիվանդ բուժում է ստանում հանրապետության բժշկական կենտրոններում, նրանցից 321-ը` 0-18 տարեկան:
Այսօր հանրապետությունում շրջանառում է սեզոնային գրիպի Ա տեսակի N1H1 ենթատեսակը (խոզի գրիպ):
ԱՆ-ն կոչ է անում բժշկական օգնության դիմել ժամանակին, չզբաղվել ինքնաբուժմամբ, անհարկի չօգտագործել հակաբիոտիկներ, հագնվել եղանակին համահունչ, հնարավության սահմաններում նվազեցնել շփումները հատկապես գրիպանման երևույթներով հիվանդների հետ, պահպանել հազալու և փռշտալու վարվելակարգը:
Նշենք, որ խոցելի խմբերը պատվաստվել են գրիպի նկատմամբ, հանրապետությունն ապահովված է հակավիրուսային դեղերով, որոնք հիվանդներին տրամադրվում են անվճար:
Նաև տեղեկացնում են, որ առանձին դեպքերի վերաբերյալ հանրապետության տարբեր բժշկական կազմակերպություններում հրավիրվում են կոնսիլիումներ և քննարկումներ, ելնելով իրավիճակից` տրվում են համապատախան լուծումներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան