8-րդ հարկից ընկած աղջիկը տեղափոխվում է հիվանդասենյակ. ԱՆ
Առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 3-ի երեկոյան Հերացի համալսարանական կլինիկա է հոսպիտալացվել 8-րդ հարկից վայր ընկած երիտասարդ աղջիկ, ծանր վիճակում` բազմակի կոտրվածքներով, ոսկրաբեկորներով վնասված ողնուղեղով։
Ըստ աղբյուրի, անհրաժեշտ գործիքային և լաբորատոր հետազոտություններից անմիջապես հետո նյարդավիրաբույժներն աղջկան վիրահատել են։ Վիրահատությունն անցել է հարթ։ Հետվիրահատական շրջանում աղջկա վիճակը կայունացել է, պարզ գիտակցության է եկել։ Վերջույթների թուլությունը պայմանավորված է ողնուղեղի վնասվածքով։
Հիվանդն այսօր կտեղափոխվի նյարդավիրաբուժության բաժանմունք։ Բժիշկների համատեղ ջանքերով հաջողվեց փրկել 24-ամյա աղջկա կյանքը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում