Բեյոնսեն մտադիր է ֆիլմ նկարահանել վիթխարի հետույքով ստրկուհու մասին
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն մտադիր է ֆիլմ նկարահանել Սաարթի Բաարթմանի մասին: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը: Նա Հարավ-աֆրիկացի ստրկուհի է, որին 19-րդ դարի վերջին բերել են Եվրոպա և ցուցադրել հանրությանը հետույքի անբնական մեծ չափերի համար:
Բեյոնսեն ծրագրում է ֆիլմում գլխավոր դերը խաղալ: Ինքը՝ երգչուհին, առայժմ չի հաստատել տեղեկությունը: Հարավ-Աֆրիկյան հանրապետության ղեկավարությունը դժգոհություն է հայտնել՝ նշելով, որ երգչուհին արժանի չէ այդ դերը խաղալու:
Սաարթի Բաարթմանն աֆրիկյան գոտենտոտ ցեղից է: Նրա մարմնի արտասովոր կառուցվածքը բացատրվում է ստեատոպիգիայով՝ երևույթ, երբ օրգանիզմի ողջ ճարպը կուտակվում է հետույքի վրա:
Բաարթմանին ոչ միայն ցուցադրել են հանրությանը զվարճանքի համար, այլև մշտապես հետազոտել են: Նա մահացել է 1815 թվականին: Ժամանակակից ՀԱՀ-ում նրա անունով մի քանի փողոց ու կառույց է անվանակոչվել: Ստրկուհու ճակատագրին է նվիրված ֆրանսիացի ռեժիսոր Աբդելաթիֆ Քեշիշի «Սև Վեներան» ֆիլմը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում