Իրաքում և Սիրիայում ԻՊ-ի հսկողության տակ գտնվող տարածքները կրճատվել են 30 տոկոսով
Հակաահաբեկչական միջազգային կոալիցիան հասել է նրան, որ նախորդ տարվա ընթացքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կորցրել է Իրաքում իր վերահսկողության տակ գտնվող տարածքների 40 տոկոսը և Սիրիայում՝ 20 տոկոսը: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով Reuters գործակալությանը:
Կոալիցիայի պաշտոնական ներկայացուցիչ Ս.Ուորենն այս մասին հայտարարել է ասուլիսում: Նախորդ շաբաթ ամերիկացի պաշտոնյաներն ու ռազմական փորձագետներն ընդունել են Սիրիայում ՌԴ ռազմական գործողության հաջողությունը՝ ուղղված ահաբեկիչների ոչնչացմանը, որը շարունակվում է արդեն ավելի քան երեք ամիս:
«Մենք ենթադրում ենք, որ Իրաքում ահաբեկիչները կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 40 տոկոսը, Սիրիայում, որտեղ դժվար է հասնել լավ արդյունքների, 20 տոկոսը: Եթե վերցնենք Իրաքում և Սիրիայում միասին, նրանք կորցրել են իրենց վերահսկողության տակ գտնվող տարածքների 30 տոկոսը»,- պարզաբանել է նա:
Ս.Ուորենը Թվիթերի իր միկրոբլոգում նաև գրել էր, որ «ռումբերը կարող են հաղթել ԻՊ-ին ճակատում, սակայն միակ բանը, որ կարելի է գերազանցել «Իսլամական պետության» գաղափարները՝ նոր գաղափարներն են»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին