Հյուսիսային Կորեայի կողմից ջրածնային զենքի փորձարկումը վախեցրել է Հարավային Կորեային և ՄԱԿ-ի ԱԽ-ին
Քանի դեռ ամբողջ աշխարհը նշում է Նոր տարին, Կորեայի ժողովրդա-դեմոկրատական Հանրապետությունը զբաղված է միջուկայի զենքի փորձարկմամբ: ԿԺԴՀ ԶԼՄ-ները հայտարարել են ջրածնային ռումբի առաջին հաջող փորձարկման մասին: proved-partner.ru կայքը, հղում անելով Reuters-ին, գրել է, որ Փհենյանը տոնում է հաղթանակը, միջազգային հանրությունը սարսափի մեջ է: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հայտարարել է արտակարգ խորհրդակցություն հրավիրելու մասին, Փարիզը քննադատել է Փհենյանի անլուրջ վարքագիծը:
Նույնիսկ Հյուսիսային Կորեայի այն հայտարարությունը, որ ռումբը «փոքրացված» է, մյուս երկրներին չի հանգստացել:
Փհենյանի քայլն ամենից շատ անհնագստացրել է Հարավային Կորեային: Սեուլում պատրաստվում են պատժել հարևանին. Հարավային Կորեայի տվյալներով, Փհենյանը չի համաձայնեցրել «փորձարկումը» ոչ ԱՄՆ-ի, ոչ էլ Չինաստանի հետ:
Սպիտակ տունը դեռևս չի հաստատում ԿԺԴՀ-ի հայտարարությունը՝ ջրածնային զենքի փորձարկման մասին: ՌԴ-ում նույնպես սպասում են ապացույցների, քանի որ բոլոր տվյալները մատնանշում են, որ ջրածնային ռումբի պայթյուն տեղի չի ունեցել: Սեուլում հայտարարում են, որ միջուկային զենքի պայթյունի ապացույց կարող է լինել երկրաշարժը: Հարավային Կորեան վստահ է, որ հունվարի 6-ին տեղի ունեցած ցնցումները բնական չեն, այլ տեխնածին ազդակների արդյունք, օրինակ, միջուկային ռումբի փորձարկման պայթյուն:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին