Մաո Ցզեդունի հսկայական արձանը կանգնեցվում է կենտրոնական Չինաստանում
Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Խենան շրջանի գյուղերից մեկում կանգնեցվում է Մաո Ցզեդունի հսկայական արձանը: Այն ունի 36,6 մետր, կառուցվել է մի քանի ձեռներեցների միջոցներով: Այս մասին գրում է doramakun.ru կայքը:
Հուշարձանն արված է բետոնից և պողպատից, ծածկված է ոսկեգույնով: Տեղի բնակիչները պնդում են, որ Մաո Ցզեդունի հուշարձանն արդեն գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը: Թեև դեռևս շարունակվում են աշխատանքները, զբոսաշրջիկների հոսքը մեծ է, որպեսզի տեսնեն այն և նկարվեն:
Մաո Ցզեդունը չին պետական և քաղաքական գործիչ է, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության և մաոականության հիմնադիրը: Մաո Ցզեդունը (չինարեն է. նշանակում է բարերար արևելք) 1953–59 թթ-ին եղել է նաև ՉԺՀ նախագահը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում