Քյոլնում կանանց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործով ձերբակալվել է երեք կասկածյալ
Գերմանիայում Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա երկրամասի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Քյոլնում կանանց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործի հետաքննության ընթացքում ձերբակալվել է երեք կասկածյալ: Այս մասին գրում է Կոմերսանտը՝ հղում անելով Reuters-ին:
Քաղաքական գործիչը հրաժարվել է հայտնել որևէ մանրամասն՝ նշելով, որ այն կարող է խանգարել հետաքննության ընթացքին:
Հիշեցնենք, որ Քյոլնում Ամանորի գիշերը գրանցվել են սեռական ոտնձգության տասնյակ և բռնաբարության մեկ դեպք: Ամեն ինչ կատարվել է Քյոլնի կենտրոնական կայարանի հրապարակում, որտեղ հարյուրավոր տղամարդիկ, հավանաբար, փախստականներ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից, կազմակերպել էին մասսայական զբոսանք:
Նշվում է, որ Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է խստորեն արձագանքել սեռական բնույթի զանգվածային հանցագործությանը:
Նույն աղբյուրի համաձայն, Քյոլնի կենտրոնում հազարավոր կանայք բողոքի ակցիայի են անցկացնում Նոր տարվա գիշերն իրականացված հարձակումների դեմ:
«Մեզ ուղղակի ձեռք էին գցում, իմ ոտքերի արանքին էին ձեռք տալիս: Ընկերուհիներիս էլ: Ընկերս ինձ հանեց այդտեղից: Բավականին մեծ խումբ էր` քսան-երեսուն մարդ կլիներ»,- ասել է տուժածներից մեկը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան