Ահազանգ. Պոլիկլինիկան կանչերը չի սպասարկում
Այս օրերին, երբ հանրապետությունում գրիպի և սուր շնչառական վարակների աճ կա, պոլիկլինիկա ուղղված կանչերը չեն սպասարկվում: Panorama.am-ի խմբագրություն ահազանգած Երևանի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչը պատմեց, որ ընտանիքի բոլոր անդամները հիվանդ են, բարձր ջերմություն ունեն: Պոլիկլինիկա են զանգահարել, խնդրել են կանչ գրել: Պատասխանել են, որ ընդամենը մեկ հերթապահ բժիշկ կա, տուն այցելել չի կարող: Կանչերը կարող են սպասարկել հունվարի 11-ից սկսած:
Սա այն պարագայում, երբ կառավարության որոշմամբ հունվարի 8-ն աշխատանքային օր է: Սա այն պարագայում, երբ առողջապահության նախարարությունից անընդհատ հայտարարում են, թե ստեղծվել է արագ արձագաքման խումբ հանրապետությունում համաճարակաբանական վիճակը վերահսկելի և կառավարելի պահելու նպատակով: Սա այն պարագայում, երբ ոլորտի պատասխանատուները հայտարարում են, որ իրենց նատակը հիվանդությունների կանխումն է ու առողջապահության առաջնային օղակի դերի բարձրացումը:
Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով դեկտեմբերի 6-ի դրությամբ հանրապետության հիվանդանոցներում բուժում է ստանում գրիպով և սուր շնչառական վարակներով 433 մարդ, որից 354-ը` 0-18 տարեկան։ Հիվանդներից 97-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են