Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում օդում ծծմբի երկօքսիդը թույլատրելիից շատ է
Անցած տարվա նոյեմբերին Գյումրիում օդում փոշու և ծծմբի երկօքսիդը գերազանցել են սահմանված նորմերը: Ազգային վիճակագրական ծառայությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ օդում փոշին սահմանված նորմերից գերազանցել է 2,1 անգամ, իսկ ծծմբի երկօքսիդը` 1.9 անգամ: Ալավերդի քաղաքում ևս ծծմբի երկօքսիդի պարունակությունը թույլատրելիից շատ է` 2.2 անգամ, իսկ Վանաձորում` 1.8 անգամ:
Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության, նոյեմբեր ամսին ՀՀ բնակավայրերի օդի որակի ակտիվ նմուշառմամբ մշտադիտարկման միջոցառումներ են իրականացվել 16 ստացիոնար դիտակայաններում: Մթնոլորտն աղտոտող նյութերի պարունակությունները որոշելու համար շուրջօրյա ակտիվ նմուշառման միջոցով վերցվել է օդի 1 434 փորձանմուշ: Պասիվ նմուշառման դիտակետերից վերցվել է օդի 1 886 փորձանմուշ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում