Նավթի գինը 33 դոլարից իջել է
Նավթի գներն իջել են $33-ից: «Գազետա.ռու»-ի փոխանցմամբ, նյույորքյան բորսայում նավթի գինը նվազել է 3,80%-ով, մեկ բարելի համար կազմելով до $32,68: Լոնդոնյան բորսայում փետրվարի համար նավթի գները նվազել են 4%-ով, մեկ բարելի դիմաց` $32,86:
Տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի կարծիքով, նավթի գների անկումը Ադրբեջանի բյուջեի եկամուտները այս տարի հասցնելու են խայտառակ մակարդակի: 2014թ. 23,5 մլրդանոց բյուջեի փոխարեն այս տարի նավթազգիների եկամուտները կկազմեն առավելագույնը 11,6 մլրդ դոլար, ինչը հանգեցնելու է անկանխատեսելի հետևանքների: