Քյոլնում սեռական հանցագործության զոհը կատարվածից մանրամասներ է ներկայացրել
Քյոլնում Ամանորի գիշերը արտառոց միջադեպի զոհերից մեկը՝ մի երիտասարդ աղջիկ, նոր մանրամասներ է ներկայացրել։ Բրիտանական Independent -ը փոխանցում է, որ երիտասարդ, Միշել անունով աղջիկը գերմանական N-TV-ին տված հարցազրույցում պատմել է, որ հարձակում գործած անձինք ամանորյա միջոցառման ժաշանակ շրջապատեցին իրեն ու իրենց խմբի 11 աղջիկներին, սկսեցին շոշափել իրենց, ինչից հետո կողոպտեցին իրերը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ամանորի գիշերը Քյոլնի կենտրոնական կայարանի հրապարակում տարօրինակ դեպք էր տեղի ունեցել. շուրջ 30 փախստականներ հավանաբար Մերձավոր Արևելքից և Աֆրիկայից, հարձակում էին գործել հատկապես կանանց նկատմամբ, սեռական ոտնձգություն կատարել։ Գրանցվել էր բռնաբարության մեկ դեպք։
Reuters-ին Գերմանիայում Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա երկրամասի կառավարության ղեկավարը հայտնել էր, որ Քյոլնում կանանց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել է երեք կասկածյալ։ Ավելին նա հրաժարվել է ասել՝ ընդգծելով, ոչ մանրամասները կխանգարեն հետաքննության ընթացքին։
Independent-ի փոխանցմամբ, հանցագործության մասին 90 հաղորդում է ներկայացվել, այդ թվում մեկ բռնաբարության մասին։ Ըստ աղբյուրի, ենթադրվում է, որ խմբերի բաժանված 1000 մարդ է ներգրավված եղել հանցագործության մեջ։
Միշելը պատմել է, որ գիշերը ժամը 23-ին մոտ իրենք հավաքվել էին կայարանի մոտ հրավառությունը տեսնելու, երբ կատարվեց հրեշավոր դեպքը։
Աղջկա պատմելով, իրենք շատ վախեցած էին և ընկերուհիներով փորձել են բռնել միմյանց ձեռքերը, սակայն հարձակում գործածները, ովքեր «լի էին բարկությամբ», քաշքշել են իրենց, փորձել տանել տարբեր ուղղություններով։ Բայց դա նրանց մոտ չի ստացվել ու նրանք սկսել են գողություն կատարել աղջիկների գրպաններից՝ վերցնելով անգամ բջջային հեռախոսները։
Դեպի մետրոյի կայարան փախչելիս Միշելը կորցրել է իր ընկերներին, քանի որ կայարանը լի է եղել փախչող մարդկանցով, և նա ստիպված է եղել տուն հասնել ոտքով։
Կատարվածը բողոքօ մեծ ալիք է բարձրացրել Քյոլնում և ցույցի մասնակիցները քննադատել են կանցլեր Անգելա Մերկելի՝ 1 մլնից ավելի փախստական ընդունելու քաղաքականությունը։ Ցուցարսր կանանցից մեկի պաստառին, ըստ աղբյուրի, գրվսծ է եցել. «Տիկին Մերկել, ի՞նչ եք անում։ Այս ամենը սարսափեցնող է»։
Հարակից հրապարակումներ`
- Քյոլնում կանանց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործով ձերբակալվել է երեք կասկածյալ
- Փախստականները մասսայականորեն անառակաբարո գործողություններ են կատարել կանանց նկատմամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան