Ալեքսանդր Գրադսկին հոսպիտալացվել է
Երգիչ, երգահան, երգերի հեղինակ, ռուս ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրադսկին անցած գիշեր տեղափոխվել է հիվանդանոց: Ռուսական լրատվամիջոցների տեղեկացմամբ, պատճառը քթի ուժեղ արյունահոսությունն է եղել:
Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ արյունահոսության պատճառը արյան ճնշման կտրուկ անկումն է եղել: Ստացիոնար բուժումից երգիչը հրաժարվել է: Բժշկական անհրաժեշտ օգնություն ստանալուց հետո երգիչը դստեր ուղեկցությամբ տուն է վերադարձել:
Գրադսկին լրագրողներին ասել է, որ հիմա իրեն լավ է զգում: