ԱՆ-ն ԿԳՆ-ին առաջարկում է երկարաձգել արձակուրդները
Հաշվի առնելով, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ առողջապահության նախարարությունը ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արագ և օպերատիվ արձանքման աշխատանքային խումբը ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի գլխավորությամբ հերթական խորհրդակցությունն է անցկացրել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Հանգամանալից անդրադարձ է կատարվել հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակին:
Աշխատանքային խմբի անդամներն ըստ ոլորտների նախարարին ներկայացրել են կատարած աշխատանքների արդյունքները, ամփոփեցել են ամենօրյա կտրվածքով ստացված տվյալները:
Նախարարն այցելել է բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, ծանոթացել բուժում ստացող երեխաների առողջական վիճակին: Այս պահին բաժանմունքում բուժվում է 20 երեխա, որից միայն 10-ի մոտ է առկա սուր շնչառական վարակ:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Մուրադյանը նշել է, որ այս պահի դրությամբ սուր շնչառական վարակներով հանրապետությունում գրանցվել է հոսպիտալացման 515 դեպք, որից 126-ը` թոքաբորբ:
Նախարարի խոսքով` ոչ միայն Հայաստանում, այլև եվրոպական տարածաշրջանում է գրանցվում գրիպի ակտիվացում: Դեպքերի շուրջ 75 տոկոսը Ա տեսակի գրիպն, է որի գերակշռող մասը H1N1 ենթատեսակն է:
«Ժամանակին դիմելու և ինքնաբուժմամբ չզբավելու դեպքում հիվանդությունն ընթանում է որպես սովորական շնչառական վարակ»,- պարազաբանել է Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` բոլոր այն դեպքերը, որոնք դիմել են հիվանդանոցային ցանց ստացել են համապատասխան բուժում: Բժշկական կազմակերպություններում սահմանված է ամենօրյա հսկողություն և առողջապահական համակարգը տոնական օրերին աշխատել է արտակարգ ռեժիմով:
Հաշվի առնելով, որ հանրապետությունում սուր շնչառական վարակներով և թոքաբորբերով հիվանդների 80 տոկոսը 0-18 տարեկան երեխաներ են, ՀՀ առողջապահության նախարարությունը ձմեռային արձակուրդները երկարաձգելու առաջարկով դիմել է ՀՀ կրթության և գիտության նախարարություն:
«Բնակչությունը մեր հորդորն ընկալելու, բժշկին շուտ դիմելու և ինքնաբուժմամբ չզբաղվելու դեպքում կարող է ստանալ առավել արդյունավետ բժշկական օգնություն»,-ասել է նախարարը: Նրա տեղեկացմամբ` այս օրերին ծանրաբեռնված աշխատում է նաև շտապօգնության ծառայությունը, որը միայն Երևանում օրական կտրվածքով սպասարկում է շուրջ 900 կանչ:
Այնուհետև, նախարարը աշխատանքային խմբի անդամների հետ շարունակել է համայցերը բժշկական կազմակերպություններ: Ուշ դիմելիությամբ պայմանավորված բարդացած, ծանր դեպքերը քննարկելու նպատակով հրավիրվել է հերթական բժշկական կոնսիլիումը` առաջատար բոլոր մասնագետների ներգրավվածությամբ:
Նախարարությունից հայտնում են, որ առողջապահական ցանցն ապահովված է անհրաժեշտ բոլոր դեղերով և բժշկական պարագաներով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները