Զբոսաշրջիկները հրաժարվում են Քյոլն մեկնելուց
Զբոսաշրջիկները, գործարարները, Քյոլնի ցուցահանդեսի մասնակիցները զգուշանում են այդ քաղաք մեկնելուց: Պատճառը կանանց վրա մասայական հարձակումներն են: Տուրիստական գործակալությունները հայտնել են, որ զբոսաշրջիկները հրաժարվում են գերմանական այդ քաղաք մեկնելուց: Նրանց թվում են նաև այնպիսիք, որոնք տոմսեր էին ամրագրել ամառվա համար:
Աղբյուրը նշում է, գերմանացիներն էլ ընդունում են, որ վերջին դեպքերը մեծ վնաս են հասցրել քաղաքի իմիջին:
Գերմանիան ցնցված է Ամանորի գիշերը տեղի ունեցածով. Քյոլնում Ամանորի գիշերը գրանցվել են սեռական ոտնձգության տասնյակ և բռնաբարության մեկ դեպք: Ամեն ինչ կատարվել է Քյոլնի կենտրոնական կայարանի հրապարակում, որտեղ հարյուրավոր տղամարդիկ, հավանաբար փախստականներ Մերձավոր Արևելքից և Հյուսիսային Աֆրիկայից, կազմակերպել էին մասսայական զբոսանք: Ականատեսների վկայությամբ, նրանք սկսել են անկարգություն անել և երբ դեպքի վայր է ժամանել ոստիկանությունը, նրանք բաժանվել են փոքր խմբերի ու սկսել հարձակվել անցորդների վրա, առաջին հերթին` երիտասարդ կանանց:
Գերմանիայում Հյուսիսային Ռեյն Վեստֆալիա երկրամասի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ Քյոլնում կանանց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործի հետաքննության ընթացքում ձերբակալվել է երեք կասկածյալ:
Հարակից հրապարակումներ`
- Քյոլնում սեռական հանցագործության զոհը կատարվածից մանրամասներ է ներկայացրել
- Քյոլնում կանանց նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործով ձերբակալվել է երեք կասկածյալ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան