Հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը
2016 թվականի հունվարի 1-ից մայրության նպաստ կստանան նաև չաշխատող մայրերը: Այսպիսով, «Պետական նպաստների մասին» օրենքի փոփոխության արդյունքում մայրության նպաստ կտրվի ոչ միան աշխատող, այլ նաև չաշխատող մայրերին:
Հիշեցնենք, որ չաշխատող մայրերին մայրության նպաստը կտրվի աշխատող մայրերի համար ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված հղիության և ծննդաբերության արձակուրդի 140 օրվա համար: Մայրության նպաստը տրամադրվում է միանվագ: Նպաստը չաշխատող մայրիկների դեպքում 2016-ի հունվարի 1-ի դրությամբ (հաշվի առնելով նվազագույն ամսական աշխատավարձի չափը` 55000 դրամ) կլինի 126 600 դրամ:
Չաշխատող կանանց մայրության նպաստի նշանակումը և վճարումը, ինչպես և աշխատող մայրերինը, հիմնված է ժամանակավոր անաշխատունակության թերթիկի վրա: Նրանք ևս աշխատող մայրերի նման իրենց նախածննդյան հսկողություն իրականացրած բուժհաստատությունից կստանան ժամանակավոր անաշխատունակության թերթիկ: Այդ թերթիկը չաշխատող մոր անձնագրի (նույնականացման քարտի), ծննդօգնության պետական հավաստագրի կամ դրա` բուժհաստատության (որտեղ նա ծննդաբերել է) տնօրենի ստորագրությամբ հաստատված և կնիքով վավերացված պատճենի հետ չաշխատող մայրը կամ այլ անձ պետք է ներկայացնի չաշխատող մոր հաշվառման (բնակության) վայրի սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժին ու այնտեղ լրացնի սահմանված ձևի դիմում:
Նշենք, որ ՀՀ կառավարության հաշվարկներով՝ չաշխատող մայրերին տրամադրվող նպաստից կօգտվի մոտ 30 հազար կին, ինչի համար բյուջեով նախատեսված է մոտ 4 միլիարդ դրամ:
Հարակից հրապարակումներ`
- Հաստատվեց չաշխատող կանանց տրամադրվելիք մայրության նպաստի կարգը
- Մայրության նպաստ՝ նաև չաշխատող մայրերին. մասնագետի պարզաբանումները
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան