Ֆրանցիսկոս պապը 2016-ի ապրիլին կարող է այցելել Հայաստան
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այս տարվա ապրիլին կարող է այցելել Հայաստան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հիշատակման արարողությանը: Այս մասին հայտնում է Worls Religion News-ը` հղում կատարելով Catholic Online-ին:
Կաթոլիկ աշխարհի հովվապետը հույս է հայտնել, որ իրեն կհաջողվի այցելել Հայաստան և միևնույն ժամանակ հավելել է. «Ես տարիքս առել եմ, և այս ուղևորությունները դժվար են ինձ համար»:
Catholic Online-ի համաձայն` Հռոմի պապի մամլո խոսնակն արդեն հաստատել է, որ 2016թ-ին Հռոմի պապը այցելելու է Հարավային Ամերիկայի երկրներ, մասնավորապես՝ Պերու, Կոլումբիա, Արգենտինա, Չիլի և Ուրուգվայ։ Խոսնակը նաև հաստատել է, որ 2016 թվականի առաջին կեսին Ֆրանցիսկոս պապը կայցելի Մեքսիկա։
Հռոմի պապը մտադիր է նաև Երիտասարդության համաշխարհային օրվա կապակցությամբ այցելել Լեհաստան։