Սնոուդենը Լաս-Վեգասում մասնակցել է ցուցահանդեսի
ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը վիրտուալ կերպով այցելել է Սպառողական էլեկտրոնիկայի միջազգային ցուցահանդես, որն ամեն տարի անցկացվում է Լաս-Վեգասում, հունվարին:
Guardian-ի փոխանցմամբ, Սնոուդենը ողջունել է ցուցահանդեսի այցելուներին դիստանցիոն այցելությունների համար նախատեսված Suitable’s Beam-ի անիվներրի վրա տեղադրված էկրանից:
«Beam-ը գրասենյակային տեխնիկայի նորություններից է: Դա ուժ է, տեխնոլոգիայի իշխանություն, քանզի Դաշնային հատուկ ծառայությունները չեն կարող ձերբակալել ռոբոտին», -ասել է Սնոուդենը: