Նորվեգիայի սահմանին շվեդական ինքնաթիռ է կործանվել
Շվեդական West Atlantic ընկերության փոստային ինքնաթիռը աղետի է ենթարկվել նորվեգական սահմանի մոտ: Ինչպես տեղեկացնում է Vesti.ru-ն, ինքնաթիռը Օսլոյից չվերթ Էր կատարում Նորվեգիայից Տրոմսյո քաղաք:
Bombardier CRJ200 ինքնաթիռը ռադարներից կորել է հունվարի 8-ին տեղի ժամանակով գիշերվա ժամը 3-ին: Այդ ժամանակ ինքնաթիռը գտնվում Էր Նորվեգիայի անդրբևեռային Բուդե քաղաքից 120 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Ինքնաթիռն անհայտ պատճառով սկսել Է կտրուկ կորցնել բարձրությունը՝ մեկ րոպեում իջնելով ավելի քան 6,5 կիլոմետր: Դրանից հետո այն հսկայական արագությամբ բախվել Է գետնին:
Աղետի շրջանը որոշված Է: Ինքնաթիռի բեկորները մոտավորապես 50 մետր շառավղով տարածվել են Ակայաուրե լճի մերձակայքում՝ Նորվեգիայի հետ սահմանից 10 կիլոմետր հեռավորության վրա:
Փրկարարներին դեռևս չի հաջողվում աղետի վայր հասնել: Ինքնաթիռը կործանվել Է դժվարամատչելի լեռնային տեղանքում, որտեղ ճանապարհ չկա և օդի ջերմաստիճանն այժմ ըստ Ցելսիուսի ցածր Է 30 աստիճանից:
Աղետի վայր են ուղարկվել նաև Շվեդիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռ, ինչպես նաև շվեդական եւ նորվեգական փրկարար ուղղաթիռներ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան