ԱՄՀ. Նավթի գինը կսկսի բարձրանալ 2019թ-ից
Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիստիան Լագարդը աֆրիկյան CEMAC տարածաշրջանային կազմակերպության ղեկավարի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նավթի ցածր գները դեռ երկար կպահպանվեն: Փոխանցում է News.rambler.ru-ն:
«Ի տարբերություն նախորդ պարբերաշրջանների, այս անգամ նավթի ցածր գները կպահպանվեն տևական ժամանակ: Ֆյուչերսային գործարքների վերլուծությունը ցույց է տալիս, որ նավթի գները 60 դոլարի հասնելու հավանականություն ունեն 2019թ-ին», -հայտարարել է Լագարդը:
ԱՄՀ-ի ղեկավարի խոսքով՝ թերթաքարային նախագծերը, ՕՊԵԿ-ի ռազմավարությունը և Իրանի գործոնի պատճառով նավթի շուկայում առկա է ավելցուկ, իսկ պահանջարկի նվազումը ԱՄՆ-ում և տնտեսական ակտիվության դանդաղեցումը զարգացող երկրներում իրենց հերթին ազդում են նավթային շուկայի վրա: