Քննարկվել է վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների բուժման հետագա ռազմավարությունը
«Այս պահին կա ութ հիվանդ, որոնք միացված են արհեստական շնչառության սարքին»,- այս մասին նշել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», «Էրեբունի», «Նաիրի» բժշկական կենտրոններ, «Մուրացան» հիվանդանոցային համալիր և «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց կատարած համայցերի ժամանակ:
ԱՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախարարին ներկայացվեց տարբեր բժշկական կազմակերպությունների վերակենդանացման բաժանմունքներում բուժվող ծանր հիվանդների առողջական վիճակը, առաջատար մասնագետների հետ քննարկվել նրանց բուժման հետագա ռազմավարությունը:
Նախարարը տեղեկացրել է, որ արագ արձագանքման խմբի աշխատանքների և վերլուծության արդյունքների մասին ամեն օր պարբերաբար զեկուցվում է ՀՀ վարչապետին:
Արմեն Մուրադյանը նշել է, որ բոլոր հաստատություններն ապահովված են անհրաժեշտ դեղերով և բժշկական պարագաներով: ՀՀ առողջապահության նախարարը ևս մեկ անգամ կոչ է արել բնակչությանը վաղ փուլում դիմել բժշկի, չսպասել, որ հիվանդությունը բարդանա և չզբաղվել ինքնաբուժմամբ:
Նախարարի խոսքով` նախընտրելի է ունենալ հիվանդների մեծ ծավալ, բայց դիմելիությունը գրանցվի հիվանդության առավել վաղ փուլերում:
Համայցը եզրափակվել է «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ այցելությամբ:
Հարակից հրապարակումներ`
- Հաճախակի օդափոխեք փակ տարածքները, հետևեք անձնական հիգիենային. պայքար գրիպի դեմ
- Զորամասերում իրավիճակը բարվոք է. խորհրդակցություն ԱՆ-ում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա