Զորամասերում իրավիճակը բարվոք է. խորհրդակցություն ԱՆ-ում
«Հունվարի 8-ի դրությամբ գրիպով և սուր շնչառական վարակներով հանրապետությունում հիվանդանոց է հոսպիտալացվել 568 հիվանդ, որից 461-ը` 0-18 տարեկան, 150-ի մոտ ախտորոշվել է թոքաբորբ»,-նշվել է ՀՀ առողջապահության նախարարությունում ստեղծված արագ և օպերատիվ արձագանքման աշխատանքային խմբի այսօր կայացած խորհրդակցության ժամանակ։
ԱՆ մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Արմեն Մուրադյանը մանրամասն հետաքրքրվել է հիվանդանոցներում բուժվողների, հատկապես` թոքոբորբով հիվանդների վիճակով, իրականացվող բուժումների ընթացքով, ինչպես նաև զորամասերում առկա իրավիճակով և զինծառայողների առողջությամբ: Զեկուցվել է, որ զորամասերում բարվոք վիճակ է։ Հանձնարարվել է շարունակել սերտ համագործակցությունը ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական ծառայության և հանրապետական զինկոմիսարիատի հետ` տարբեր վարակիչ հիվանդություններով կամ ջերմող զինակոչիկների մուտքը զորամաս կանխելու նպատակով։
Նախարարին տեղեկացվել է, որ այսօրվանից Երևանի պոլիկլինիկաներն անցել են բնականոն աշխատանքի։ Շաբաթ և կիրակի օրերին առաջնային օղակը կաշխատի ժամը 10-17-ը։
Արմեն Մուրադյանը հանձնարարել է մարզերի հետ համագործակցության արդյունքում ապահովել, որպեսզի առաջիկա հանգստյան օրերին աշխատեն նաև մարզային պոլիկլինիկաները։
«ՀՀ վարչապետի հանձնարարությամբ մենք աշխատանքները տանում ենք երկու ուղղությամբ` կանխարգելիչ և բուժական»,-նշել է նախարարը` կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը և մասնագիտական բուժումը։
Համաճարակային իրավիճակի վերլուծության արդյունքում հանձնարարականներ են տրվել բուժական գործն արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։
ՀՀ կառավարությունում համաճարակային վիճակի վերաբերյալ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից տրված հանձնարարությամբ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շարունակում է համայցերը տարբեր բժշկական կազմակերպություններ` ծանր հիվանդների բուժումը տեղում կազմակերպելու և վերահսկելու նպատակով: Խորհրդակցությունից անմիջապես հետո նա գլխավոր և առաջատար մասնագետների հետ այցելեց տարբեր բուժհաստատություներ` հիվանդների բուժման ընթացքը տեղում քննարկելու նպատակով։
Վերլուծության արդյունքների հիման վրա մշակվում են կանխարգելիչ և կազմակերպական լայնածավալ աշխատանքներ:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ որպես կանխարգելիչ գործողություն երեկ ՀՀ առողջապահության նախարարը հանդես է եկել դպրոցների և մանկական նախադպրոցական հաստատությունների ձմեռային արձակուրդները մինչև հունվարի 18-ը երկարաձգելու առաջարկով` համաճարակաբանական իրավիճակի բարդություններից խուսափելու և վարակների հետագա տարածվածությունը կանխելու նպատակով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա