Առաջին անգամ Չինաստանի կենտրոնական բանկը բարձրացրել է յուանի փոխարժեքը
Չինաստանի կենտրոնական բանկը հունվարի 8-ին դադարեցրել է զանգվածային արժեզրկումը, որ համաշխարհային ֆինանսական շուկայում առաջ է բերել ուժեղ շոկային իրավիճակ և ամրապնդել մեծությամբ երկրորդ տնտեսության վիճակի վերաբերյալ մտահոգությունները: Այս մասին գրում է vestifinance.ru-ն:
Չինաստանի կենտրոնական բանկը հաստատել է ֆիքսված փոխարժեք դոլարի նկատմամբ՝ 6,5636 մակարդակի վրա, որը նախորդ օրվա համեմատ բարձր է 0.02%-ով:
Առաջին անգամ 2016 թվականին կարգավորիչը չի արժեզրկել յուանը:
Նախորդ տարվա օգոստոսից, երբ յուանն առաջին անգամ արժեզրկվեց, Չինաստանի ազգային բանկն այս տարվա սկզբից անցավ փոխարժեքի զանգվածային արժեզրկման:
Նշվում է նաև, որ ազատ առևտրում յուանը ֆիքսված կուրսից 2 տոկոսով աճել է ՝ մեկ դոլարի համար կազմելով 6,5885 յուան: