Ֆոնդային բորսաներում 2016-ի առաջին օրերին հսկայական կորուստներ են գրանցվել
Աշխարհի հարուստները 2016-ի առաջին շաբաթում կորցրել են 194 մլրդ դոլար: Բորսային առևտրում վերջին 120 տարվա ընթացքում սա վատագույն ցուցանիշն է:
Աշխարհի 400 հարուստ մարդիկ Չինաստանի բորսայի փլուզման ու նավթի գների նվազման պատճառով ֆոնդային շուկաներում գրացված անկման հետևանքով մեծ վնասներ են կրել:
Bloomberg Billionaires-ին վկայակոչելով լրատվամիջոցները գրում են, որ 47 միլիարդատերեր այս տարվա առաջին մի քանի օրերի ընթացքում կորցրել են ավելի քան մեկ մլրդ դոլար:
2016-ի առաջին շաբաթը դարձել է ԱՄՆ ֆոնդային բորսայի վիճակագրական պատմության (1897 թ.-ից) ընթացքում վատագույն շրջանը:
Հարակից հրապարակումներ`
- Նավթի գներն ու Հայաստանը. Տնտեսագետի դիտարկումները
- ԱՄՀ. Նավթի գինը կսկսի բարձրանալ 2019թ-ից
- Նավթի գինը 33 դոլարից իջել է